Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով, ինչը կարող է առաջացնել անվտանգության վակուում․ ՌԴ ԱԳՆ

05.04.2024 21:40
711

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել այսօր Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման կապակցությամբ։

ՌԴ ԱԳ նախարարությունը նշել է, որ այս հանդիպումը համարում է  Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելուն ուղղված հերթական փորձ՝ հավաքական Արևմուտքի կողմից։

«Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի կողմից անպատասխանատու և ապակառուցողական կերպով միջամտելը, տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև հարաբերություններում սեպ խրելու ցանկությունը կարող է խիստ բացասաբար ազդել տարածաշրջանում  կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման վրա, առաջացնել նոր բաժանարար գծեր,   ինչպես նաև լարվածության անվերահսկելի աճ։

Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»,- նշված է ՌԴ ԱԳ նախարարությունում։

Ըստ ռուսական կողմի գնահատականի՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, իր երկրի տարածքից դուրս բերի ռուսական 102-րդ բազան ու ռուս սահմանապահներին։

«Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով, որը կարող է առաջացնել անվտանգության վակուում,  տնտեսության մեջ լուրջ խնդիրներ և բնակչության արտագաղթ։

Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն կարող համեմատվել այն բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի հետ համագործակցությունից  և ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից»,- նշված է հայտարարությունում։

aysor.am

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11