Հայաստանի կողմից զինամթերքի գնումն ուղղված է չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի․ Պապիկյան

23.02.2024 12:29
727

Հայաստանի Հանրապետությունը նպատակ է դրել նորացնել և արդիականացնել սեփական զինված ուժերի կարողությունները։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Պապիկյանը։

«Սա ենթադրում է, որ մենք ունենք և՛ սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրաժեշտություն և՛, իհարկե, գործընկեր երկրների աջակցությունը մեզ միայն կօգներ։ Մեր մոտեցումը հետևյալն է․ Հայաստանի Հանրապետությունը զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության կողմից գնվող զենք-զինամթերքը ուղղված է չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ և այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից, և մեր պարտավորությունն է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը։  

Եվ, անկախ նրանից, թե առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են պաշտպանական զենք-զինամթերքի գնումը»,- ասաց Պապիկյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40