ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանում՝ Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ.Նախագահ Հարությունյան

30.06.2022 16:03
920

«2021-ը բավականին բարդ էր անվտանագային, քաղաքական, սոցիալական, տնտեսական գործոնների, դրանցով պայմանավորված բազում հիմնախնդիրների  առկայության առումով, միաժամանակ հագեցած էր այդ  հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարաբնույթ ծրագրերով, միջոցառումներով»,- Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հայտարարեց նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով  Արցախի նախագահի 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների, 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը։

ործողությունների հետևանքների մեղմանը, բնակչության  կենսական առաջնահերթ  խնդիրների լուծմանը  սոցիալ-հոգեբանական աջակացության ապահովմանը։

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրենց նպատակը միանշանակ է  և դիրքորոշումն անփոփոխ՝ հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու  անսահմանափակ իրացման ու  ճանաչման միջոցով, հակամարտությունը  պետք է կարգավորվի խաղաղ  ճանապարհով, սակայն Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները տեսնում ենք՝ խաղաղ ու բանակցային ճանապարհ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու  անսահմանափակ իրացում և ճանաչում, Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում,  տեղահանված բնակչության վերադարձ հայրենի տներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական միջազգային առաքելության  պահպանում, սակայն Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ, Արցախի  Հանապետության միջազգային մեկուսացման վերացում»,- արտաքին քաղաքականության հիմնական կետերը նշեց Ա.Հարությունյանը։

Ինչ վերաբերում է անվտանգությանը, նա թվարկեց առաջնահերթությունները՝ պաշտպանության  սեփական համակարգի շարունակական բարելավում,  շփման գծի ողջ երկայնքով պաշտպանական նոր ամրությունների ու մեխանզիմների ձևավորում,  ինստիտուցիոնալ բարեփոխումներ  պաշտպանության ողջ համակարգում,  ՌԴ խաղաղապահ  զորակազմի հետ պատշաճ հաղորդակցման ապահովում, որոշակի աշխատանքներ նաև քաղաքացիական պաշպանության համակարգի բարելավման ուղղությամբ։

«Մեծապես կարևորում ենք՝ Արցախի ժողովրդի անվտանգության  երաշխքիների ապահովման հարցում ռուսական կողմի  ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը, ռուսական խաղաղապահ զորակազմի անժամկետ սկզբունքով տեղակայումը մինչև  հակամարտության վերջնական ու համապարփակ կարգավորում և զգալիորեն ավելացնել խաղաղապահ  առաքելություն իրականացնող անձնակազմի  թվաքանակը, որի ուղղությամբ մենք բազմաթիվ դիմումներով, նամակներով, հանդիպումների ժամանակ  բարձրաձայնել ենք»,- նշեց Արցախի նախագահը։

Նա հայտնեց, որ կազմավորվում են ոստիկանության զորքեր, որոնք առաջին հերթին կմասնակցեն Արցախի բնակչության, հանրապետության պաշտպանությանը, նաև հասարակական կարգի  պահպանությանն և հասարակական անվտանգության ապոհովմանը։

https://artsakhpress.am/

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08