Ջիվան Գասպարյան. «Ինձ տանեն մինիստր, կլինի՞, ախր դրանից չեմ հասկանում»

22.08.2018 16:07
1197

Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը աշնանը պատրաստվում է նշել ծննդյան 90-ամյակը: Լրագրողներս մաեստրոյին պատահաբար հանդիպեցինք մշակույթի նախարարության մուտքի մոտ:

«Եկել եմ մշակույթի նախարարի մոտ, որպեսզի խոսենք, թե ինչպես ենք նշելու իմ ծննդյան 90-ամյակը: Հոկտեմբերի 12-ին է իմ ծննդյան օրը, բայց քանի որ օպերային թատրոնի դահլիճը զբաղված է, նոյեմբերի 26-ին կնշենք»,-ասաց վարպետը:

Հետաքրքրվեցինք, թե ավանդույթի համաձայն ի՞նչ աշխարհահռչակ հյուրեր են լինելու: «80-ամյակիս աշխարհի ամենամեծ արտիստները եկան, իսկ հիմա դա հնարավոր չէ:  Մի ժամանակ հովանավորներ կային, տարբեր բանկեր, ընկերություններ, հիմա չկան, ու հայտնի մարդկանց հրավիրելը մեծ ծախսերի հետ է կապված: Կլինեն միայն  արտասահմանցի անվանի հայ արտիստներ»,-ասաց արվեստագետը:  Նշեց, որ հոբելյանական երեկոյին իր ստեղծագործությունները կկատարվեն, ինքը կերգի իր գրած երգերը, խոստացավ, որ հետաքրքիր է լինելու:

«75 տարի բեմի վրա պրոֆեսիոնալ մակարդակով բացատրեցի ողջ աշխարհին, թե ինչ է դուդուկը, ինչ է հայը, եւ պատահական չէր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դուդուկը համարեց աշխարհի ամենալավ գործիքը, ու տասնյակի առաջին համարն էլ Ջիվան Գասպարյանին նշանակեցին: Ի՞նչ ասեմ, ամբողջ կյանքս երաժշտությամբ եմ զբաղվել, ես պոլիտիկա չեմ սիրում, չեմ ուզում մտնել խառը-մառը գործերի մեջ ու ինձ պետք չի, ամեն մարդ իրավունք չունի պոլիտիկայից խոսի: Քո կարծիքը կարող ես տանը ասել, ոչ թե ժողովրդի ներկայությամբ, որովհետեւ կարող է սխալ խոսես… Դրա համար ես չեմ ուզում խառնվել այդ թեմաների մեջ»,-ասաց աշխարհահռչակ դուդուկահարը:

Տեղեկացրեց, որ մինչ այժմ 20000 համերգ է ունեցել, այդ թվում` լավագույն բեմերում ու պալատներում: «Միայն  Անգլիայի թագուհու պալատում երեք անգամ սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ եմ ունեցել…Կանադայի ակադեմիայի անդամ եմ, ակադեմիկոսի կոչում ունեմ, պրոֆեսոր եմ, Երեւանի պատվավոր քաղաքացի, այնքան բաներ կա˜ն»,-հավելում է մեր զրուցակիցը:

Վարպետն ասում է, որ դառը մանկություն է ունեցել, ծնողներին կորցրել է, մանկատանն է մեծացել, բայց հավաստիացնում է, որ մաքուր կյանքով է ապրել, իրեն էլ երջանիկ մարդ է համարում: Ցանկանում է, որ Հայաստանում ամեն մարդ իր գործով զբաղվի. «Եթե մի բան քո գլուխը չի մտնում, ի՞նչ գործ ունես; Մասնագիտությունն ինչի՞ համար են սովորում, մարդիկ ավարտում են, բժիշկ, ինժեներ, երաժիշտ են դառնում: Թող ամեն մարդ իր գործով զբաղվի, երկիրը կարգի գա, ծաղկի… Հիմա ինձ տանեն մինիստր, կլինի՞, ինձ պետք չի, ախր դրանից չեմ հասկանում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ 
aravot.am

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34