Փառատոն՝ «Երգով ու սիրով»

12.05.2025 11:38
557

Արդեն հինգերորդ անգամ Կապանում անցկացվեց «Երգով և սիրով» փառատոնը, որ կազմակերպում է Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան։ Երկու օր շարունակ Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում խմբերգային երաժշտություն էր հնչում։ Փառատոնի բացումը տեղի ունեցավ մայիսի 9-ին։ Փոքրիկ երգիչների հետ բեմում էին մարզի երգչախմբերը՝ Կապանի թիվ 1, 2, 3 երաժշտական, արվեստի մանկական դպրոցների և արվեստի պետական քոլեջի երգչախմբերը, Քաջարանի արվեստի, Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական, Շառլ Ազնավուրի անվան արվեստի, Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի, Տաթևի «Զանգեզուր», Սիսիանի Էմմա Ասյանի անվան, Շինուհայրի, Խնձորեսկի Արամ Սաթունցի անվան երաժշտական դպրոցների երգչախմբերը։

Համահավաք երգչախումբը՝ մոտ 200 հոգուց բաղկացած, հնչեցրեց  խաղաղությանը և հայրենիքին, նվիրված երգեր, ամենավերջում «Էրեբունի-Երևան» երգը (խոսք՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի)՝ որպես մեր միասնության առհավատչյա։

Հաջորդ օրը քոլեջի դահլիճի բեմահարթակում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն էր (գեղարվեստական ղեկավար և հիմնադիր՝ Տիգրան Հեքեքյան, նվագակցող՝ Մարինե Մարգարյան)։

Երգացանկն ընդգրկում էր հին ժամանակներից մինչև մեր օրերի երգահանների ստեղծագործությունները՝ Մեսրոպ Մաշտոց, Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան, Ռոբերտ Պետրոսյան, Դավիթ Հալաջյան, Վարդ Մանուկյան, Արմենուհի Կարապետյան։

Հնչեցին նաև օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Ջիովանի Պիեռլուիջի, Կլոդ Դեբյուսի, Ռիչարդ Ռոջերս և ուրիշներ։

Հանդիսականն այս անգամ ևս տպավորված էր երգչախմբի բարձրարվեստ կատարումներով և համերգի ավարտին հոտնկայս երկարատև ծափահարում էր։ Ողջ համերգի ընթացքում դահլիճում անմիջական մթնոլորտ էր։ Որոշ կատարումներից առաջ մաեստրոն հանդես էր գալիս անհրաժեշտ  մեկնաբանություններով, քանզի համերգային ծրագիրն այս անգամ ևս բազմաժանր էր։

Վերջում մաեստրո Տիգրան Հեքեքյանը երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նպաստել են փառատոնի կայացմանը, իսկ Կապանի արվեստի պետական քոլեջի նախկին տնօրեն Լիաննա Հակոբյանը՝ Կապան աշխարհին նվիրումի համար, Տ․ Հեքեքյանին հանձնեց խուստուփյան մի գեղանկար։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40