Հայաստանի մարզերում լողի ուսուցման ծրագիրը կընդլայնվի

17.12.2024 14:45
583

ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել «Մարզային լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի անվճար ուսուցման ծրագրի» գործող կարգավորումներում՝ նպատակ ունենալով ծրագրի շրջանակներում ընդգրկել ավելի մեծ թվով դպրոցահասակ երեխաների։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հրապարակման հարթակում։

Ծրագրի համաձայն՝ դպրոցահասակ երեխաները կդասավորվեն երկու տարիքային խմբում` 8-12 տարեկանների և 13-17 տարեկանների համար։ Յուրաքանչյուր խմբում առավելագույնը կընդգրկվի համապատասխանաբար 12-ական և 10-ական երեխա։ Մարզումները կանցկացվեն շաբաթական 3 օր, յուրաքանչյուր պարապմունքը՝ 1 ժամ տևողությամբ։ Ծրագիրը կտևի 9 ամիս՝ հստակ ժամանակացույցով, որը կորոշվի լողավազանների ղեկավարության կողմից։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լուծել նաև մարզերում լողի մարզիչների սակավության խնդիրը։ Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն ՀՀ կառավարության 2009 թ. N 657-Ն որոշմամբ հաստատված ծրագրով՝ Լողի հայկական ֆեդերացիայի մասնագետների մասնակցությամբ։

2024-2025 թվականներին փորձնական ծրագիրը նախատեսվում էր իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գործող լողավազաններից 9-ում՝ այդ թվում Կապանում և Էջմիածնում երկուական, մեկական Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում, սակայն 2024 թվականին նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթը շահել է միայն ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանը:

Ծրագրի իրականացման համար նախատեսվող բյուջեն ձևավորվել է լողավազանների գնահայեցումների միջին հաշվարկից՝ 2025 թ․ -64,1 մլն դրամ (9 լողավազան), 2026 թ․ -128,3 մլն դրամ (18 լողավազան), 2027 թ․-192,4 մլն դրամ (27 լողավազան):

Մեկ աշակերտի ամսական վճարը կազմում է 12,000 դրամ, սակայն գումարների վերջնական չափը կհաստատվի նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքներով։

Ծրագրի նպատակն է նպաստել դպրոցահասակ երեխաների շրջանում լողի ուսուցման զանգվածայնացմանը, առողջ սերնդի ձևավորմանը և ֆիզիկական կուլտուրայի տարածմանը։ Բացի այդ, լողի մարզիչ-մանկավարժների պատրաստման և վերապատրաստման ծրագրերը կապահովեն մարզերում լողի մասնագիտական ուսուցման կայունությունը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40