Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանը

11.08.2025 14:47
606

Ազգային և պետական մտածողության մեծագույն նվիրյալ էր Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանը: Մարդ, ով ուներ ռազմաքաղաքական ու պետական գործչի, տաղանդավոր կազմակերպչի ու ղեկավարի բացառիկ ունակություններ:

Արամ Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի առաջին նախարարի պաշտոնը ստանձնեց 1918 թվականի հուլիսի 26-ին և պաշտոնավարեց մինչև մահը՝ 1919 թվականի հունվարի 29-ը: Երկրի համար աննկարագրելի ծանր ժամանակներում հենց Արամ Մանուկյանն էր այն պետական գործիչը, ով կարող էր այդ խառնակ օրերին կարգ ու կանոն, ներքին անդորրություն ու անվտանգություն ապահովել, - այդպիսին է նրա մասին հավաքական կարծիքը:

Ներքին գործերի նախարարի պաշտոնում Արամ Մանուկյանն անասելի դժվար առաքելություն ուներ: Մեծ չափերի էին հասել հանցագործությունները, այդ թվում՝ հրազենի գործադրմամբ սպանություններն ու ծանր հանցագործությունները: Այդ խնդիրների լուծման կարևոր միջոցներից մեկը բնակչության մոտ գտնվող զենք-զինամթերքի առգրավումն էր: Արամ Մանուկյանը նախաձեռնեց բնակչության մոտ պահվող զենք-զինամթերքի պետականացման մասին օրենքի ընդունումը: Նա մասնավոր զենք-զինամթերքը պետականացնելը հիմնավորում էր հետևյալ կերպ. եթե ժամանակին ժողովրդին զինելն անհրաժեշտ էր նրա ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով, ապա պետության գոյության պարագայում քաղաքացու անձեռնմխելիությունը, ունեցվածքի և իրավունքների պաշտպանությունը պետության պարտականությունն է:

Արամ Մանուկյանը ժողովրդի հետ ամենօրյա անմիջական շփումների մեջ էր, գերազանց գիտեր նրանց հուզող խնդիրները՝ դրանց լուծումը դարձնելով իր կարևորագույն գործերից մեկը: «Կան դէպքեր, երբ օրէնքն ու իրաւունքը գործադրելով` մենք յանցաւորներ կը դառնանք, մանաւանդ այնպիսի ծանր ու անբնական ժամանակներում, երբ դէպքերը տեղի են ունենում գահավէժ արագութեամբ եւ ստեղծում դրութիւններ, որոնք օրէնքը չէր կարող նախատեսել»,-նաև այսպիսին էր ծանր կացության մեջ գտնվող ժողովրդի վիճակը կիսող Արամ Մանուկյանի վերաբերմունքը: Ամեն կերպ ձգտում էր նախարարության աշխատակիցների մեջ սերմանել ծառայության նկատմամբ սրտացավություն, բարեխղճություն, պետականամետ մոտեցում։

Արամ Մանուկյանը հետևողական աշխատանք էր տանում իր ղեկավարած համակարգն ու իշխանության մարմինները պատահական կադրերից մաքրելու, օրինազանցությունները վերացնելու, երկրում կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ:

Առաջնորդվելով ագգային-պետական մտածողությամբ, բանիմացությամբ, անձնական անշահախնդրությամբ, ունենալով բացառիկ կազմակերպչական տաղանդ՝ կարողացավ ապահովել իրավակարգի հաստատման, ՆԳ նախարարության կայացման ու ամրապնդման դժվարին գործը՝ մեծապես նպաստելով հայոց նորաստեղծ պետականության ամրապնդմանը:

Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման գործում հայ ժողովուրդը մեծապես պարտական է Արամ Մանուկյանին:

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08