Հայաստանի օկուպացված տարածքները խաղաղ ճանապարհով պետք է վերադարձնել. Նիկոլ Փաշինյան

15.04.2025 15:49
676

Հայաստանի օկուպացված 200 քառ. կմ ինքնիշխան տարածքները ոչ թե բանակի միջոցով, այլ խաղաղ ճանապարհով պետք է վերադարձնել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 2021-2026-ի ծրագիրը և 2024-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը՝ նա ասել է, որ անվտանգությունը բազմաշերտ հասկացություն է և չի սահմանափակվում միայն զինված ուժերով։

«Անվտանգությունը բազմաշերտ է, անվտանգությունը միայն բանակը չէ։ Բանակի առաջ խնդիր չի դրվելու, որովհետև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը երկու երկրներում վավերացվել է, մեխանիզմները ստեղծվում են, որ այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն։ Հայաստանի բանակը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի և չի ունենալու»,- հայտարարել է վարչապետը։

Անդրադառնալով սահմանային միջադեպերին՝ Փաշինյանը դրանք որակել է որպես «անկարգապահություն» կամ «դիտավորյալ քաղաքացիական բնակչությանն ահաբեկելուն ուղղված գործողություններ»։ «Ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է հետաքննի և միջոցներ ձեռնարկի դրանք դադարեցնելու համար»,- ասել է նա։

Վարչապետը քննադատել է այն քաղաքական ուժերին, որոնք փորձում են ներկայացնել, թե Հայաստանը լարվածության սրման ձգտում ունի. «Հայաստանի ներսում և դրսում կան մարդիկ, որ փորձում են ապացուցել, թե Հայաստանն էսկալացիայի նպատակ ունի։ Նման բան չկա և չի լինելու»։

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պատերազմ չի լինելու, և իր համոզմունքը պարզաբանել է, որ «դրա համար որևէ հիմնավորում չկա»։

«Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան–Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը»։

Վարչապետը Հայաստանում և Ադրբեջանում գործող բոլոր ուժերին և անհատներին կոչ է արել «լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են իր նշած տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այն, քանի որ դա որևէ հեռանկար չունի»։

Փաշինյանը նշել է. «Հայաստանի և Ադրբեջանի ժողվուրդներն արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության։ Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն»։

***

2021-ին և 2022-ին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքներ և օկուպացրել Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի որոշ բնակավայրեր։ Պաշտոնական տվյալներով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի 200 քառ. կմ-ը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40