Հայաստանն այս փուլում Ադրբեջանին առաջարկում է բացել երկաթուղային կապը. Փաշինյան

16.04.2025 14:48
556

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում Ադրբեջանին առաջարկել է բացել երկաթուղային կապը։ 

Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։ 

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն իր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել է շատ վաղուց: 

«Եվ այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքը և շարունակելու ենք»,–նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմից պատասխան ստացվե՞լ է՝ Փաշինյանն ասաց. «Ըստ էության գրավոր առաջարկին գրավոր պատասխան չենք ստացել: Կան այլ մեկնաբանություններ»: 

Նա հավելեց՝ ցանկացած նախագիծ իրականացման ընթացքում ունենում է նրբություններ, և այդ նրբությունների շուրջ պետք է աշխատել: 

««Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում մենք ֆիքսել ենք, որ պատրաստ ենք ընթացակարգերի պարզեցումների՝ 4 հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն: Հիմա մենք այս փուլում առաջարկում ենք, որ երկաթուղային կապը  բացենք, մասնավորապես Հորադիզ–Երասխ գծի վրա, և Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով իրականացվեն բեռնափոխադրումներ»,-ասաց Փաշինյանը:  

Վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանը հենց այսօր պատրաստ է գնալ այդ լուծումներին: 

«Նաև շատ կարևոր է արձանագրել, որ երբ ասում ենք՝ պատրաստ ենք այդ լուծումներին, մենք մեզ հարց ենք տալիս՝ մեր հանրությունը ո՞նց կվերաբերվի այն լուծումներին, որոնք մենք առաջարկում ենք: Եթե մենք դա վստահությամբ ասում ենք, նշանակում է՝ ունենք որոշակի վստահություն, որ մեր բնակչությունը կտեսնի ու կասի՝ նորմալ կոմպրոմիս է և փոխադարձ ընդունելի կարող է լինել: Սա է տրամաբանությունը»,-նշեց վարչապետը:

Նա նկատեց՝ Ադրբեջանն ասում է՝ քանի որ Հայաստանը լուծումներ չի տալիս,  որոշում են կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղուց։ «Դա նշանակում է, որ Իրանի երթուղին, պայմաններն իրենց համար ընդունելի են: Որպեսզի այս համատեքստում ամեն ինչ պարզ լինի, մենք ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմանները, որով Ադրբեջանն անցնում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու դեպքում։ Այսպիսով մենք ցույց ենք տալիս, որ այն ընկալումը, թե մեր առաջարկած պայմաններն Ադրբեջանի համար կարող են ընդունելի չլինել, իրականությանը չի համապատասխանում: Եթե այդ նույն պայմանն ընդունելի է Իրանի տարածքով անցնելու համար, ինչու՞ պետք է ընդունելի չլինի Հայաստանի տարածքով անցնելու համար»,-ասաց վարչապետը:

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22