Հայաստանն իր ուրույն տեղն ունի աշխարհի հնագիտական քարտեզի վրա. Եղեգիսում պեղումների արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 30 հազար նմուշ

21.02.2024 10:04
684

2020 թվականից Եղեգիսի հովտում  պեղումների արդյունքում գտնված մոտ 6000 տարվա վաղեմություն  ունեցող դամբարանում  հնագետները մինչ օրս հայտնաբերել են 30 հազարից ավելի նմուշ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում  ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը պատմեց, որ հայտնաբերված գտածոները, որոնք մոտ 6000 տարվա պատմություն ունեն, պատմում են անցումային ժամանակաշրջանի մասին, երբ  մարդիկ  որսորդ-հավաքչական ապրելակերպից անցել են նստակյաց ապրելակերպի՝ զբաղվելով անասնապահությամբ և երկրագործությամբ:

Կրտսեր գիտաշխատող Սաթենիկ Մկրտչյանը նշեց, որ Եղեգիս 1 հնավայրում հայտնաբերված նմուշների մեծ մասը պատկանում են ընտանի կենդանիներին.  այծեր, ոչխարներ, կովեր: Բայց նաև հայտնաբերվել են  վայրի կենդանիների մնացորդներ, ինչը՝ ըստ մասնագետի, փաստում է, որ մարդիկ զուգահեռ զբաղվել են որսորդությամբ:

Մասնագետները, որոնք իրականացնում են նմուշների ուսումնասիրությունները, նշում են, որ մեթոդները տարբեր են և դրանց ամեն մեկի  շնորհիվ հնարավոր է լինում պարզել մի շարք կարևոր և բազմաբնույթ տեղեկություններ այդ դարաշրջանի և տվյալ գտածոյի մասին:

Լևոն Եպիսկոպոսյանի խոսքով՝ Եղեգիս 1 հնավայրը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային և համաշխարհային արշավախմբերի և տարբեր մասնագետների շրջանում, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ Հայաստանը մշտապես եղել  և մնում է հետաքրքիր վայր՝ աշխարհի հնագիտական քարտեզի վրա:

«Հայաստանի տարածքն այնպիսի դիրքում է գտնվում, որը՝ ըստ մասնագետների,  բոլոր ժամանակներում եղել է մարդկանց և կենդանիների միգրացիաների խաչմերուկ»,-ասաց պրոֆեսորը:

Խոսելով Հայաստանի հնագիտական պեղումների միջազգային անդրադարձներից և համագործակցությունից՝ Եպիսկոպոսյանը նշեց, որ միջազգային  գործընկերների հետ համատեղ աշխատանքներ մշտապես են իրականացնում: Իսկ Եղեգիս 1 հնավայրի պեղումների մասին միջազգային ավելի ծավալուն, գիտական և հետաքրքիր  հրապարակումներ առաջիկայում շատ կլինեն:

Եղեգիս 1 հովտում պեղումները շարունակվելու են և կվերսկսվեն 2024 թվականի հուլիսից:

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01