Հայաստանն Իրանի տարածաշրջանային խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է. ԶԼՄ

23.09.2024 19:16
644

Ըստ Իրանի մաքսային վարչակազմի հաշվետվության՝ Հիջրայի առաջին 5 ամսվա կտրվածքով ընդլայնված տարածաշրջանում Հայաստանն Իրանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում, հայտնում է Tehran Times-ը։

Նավթագազային հատվածի հետ առնչություն չունեցող առևտրի ծավալն այս ամիսների ընթացքում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) աճել է 6 %-ով՝ հասնելով մոտ 192 մլն դոլարի, ասվում է հաղորդագրության մեջ: Համեմատության համար նշվում է, որ առևտրի ծավալով Ղազախստանը դարձել Է տարածաշրջանում Իրանի 17-րդ գործընկերը:

Նշվում է, որ վերջին մի քանի ամիսներին Իրանն ու Հայաստանն ակտիվացրել են տնտեսական կապերը։ Փետրվարին Թեհրանում տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվել է շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ, նույն այդ ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ երկու երկրները կարող են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի։

Հավելենք, որ երկար տարիներ Իրանն անփոփոխ գտնվում է Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում։ 2023 թվականի առաջին կիսամյակում երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 323 մլն դոլար։ Ճիշտ է, Հայաստանից արտահանմանը բաժին է ընկել ընդամենը մոտ 53 մլն դոլար, այն էլ հիմնականում՝ իրանական գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարման հաշվին։

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21