Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցրել են իրենց դիրքորոշումները

04.06.2022 17:00
1161

Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ։

«Կողմերը քննարկել և մոտեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով` ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ»,- նշված է ՌԴ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև ավտոմայրուղու անցման հնարավոր երթուղիների շուրջ, որն ապահովում է տրանսպորտային կապը Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

«Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»։

newsline.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10