Հայաստանն ու Արցախը հերքում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի նկատմամբ գործողության մասին ապատեղեկատվությունը

06.10.2020 23:34
2642

 Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կտրականապես հերքում է ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե գործողություն է իրականացվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ ՊԲ-ն չի թիրախավորում ոչ ռազմական օբյեկտները:

«Կարող եմ կտրականապես հերքել այդ տեղեկությունը, որովհետև Պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական և նյութակառուցվածքային օբյեկտները: Մենք միայն թիրախավորում ենք ռազմական օբյեկտները, իսկ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ռազմական օբյեկտ չէ»,- ասաց Պողոսյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ դա կեղծ տեղեկատվություն է, որով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ  տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»,- նշեց նա։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02