Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը

02.12.2023 09:46
731

Վերջին 7 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (109 դեպք) նվազել է 38 դեպքով: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Նշվում է, որ թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 10.7 տոկոս, այնինչ նախորդ շաբաթ՝ 15.6 տոկոս:  

«Այս պահի դրությամբ վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) կազմում է Rt=0.82:

Հայաստանում այժմ շրջանառվում են XBB. 1.5 (Kraken), XBB.2.3 (Acrux), XBB.1.16 (Arctura), XBB 1.9.1 (Hiperion), FL.1.5.1 (Fornax), EG.5.1 (Eris) տարբերակները, ինչպես նաև առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի BA.2.86 (Pirola) տարբերակը և նրա ճյուղը՝ JN.1

BA.2.86 տարբերակն առաջին անգամ աշխարհում հայտնաբերվել է 2023 թվականի օգոստոս ամսին: Այժմ ուսումնասիրություններ են իրականացվում ավելի լավ հասկանալու դրա հնարավոր ազդեցությունը հանրային առողջության վրա:

Այս պահին առկա տեղեկատվությամբ BA.2.86-ը չի հանգեցնում վարակների կամ հոսպիտալացումների աճի»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24