Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի առաջին այցը Մեղրի համայնք

28.11.2025 16:44
564

Նոյեմբերի 28-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հյիւրընկալեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ դեսպանության խորհրդականի և ռազմական կցորդի ուղեկցությամբ։

Սա դեսպանի առաջին այցն էր Մեղրի, ինչը համայնքում դիտարկվում է որպես նոր համագործակցությունների և փոխադարձ վստահության ամրապնդման կարևոր քայլ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ–հնդկական բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծելով հատկապես մշակութային ու կրթական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։ Մեղրի համայնքի ղեկավարը ներկայացրեց տարածաշրջանի հնարավորությունները, իսկ դեսպանը կարևորեց սահմանամերձ համայնքներում համագործակցության խորացումը։

Քննարկման առանցքային թեմաներից էր Մեղրիում հնդկական լեզվի ուսուցման կենտրոն բացելու նախաձեռնությունը, որը կողմերը դիտարկեցին որպես երկկողմ կապերի ամրապնդման և մշակութային փոխանակման նոր հարթակ։ Նիլակշի Սահա Սինհան վերահաստատեց Հնդկաստանի պատրաստակամությունը նպաստելու նման ծրագրերի իրականացմանը։

Հանդիպումը եզրափակվեց փոխադարձ վստահությամբ, համագործակցությունը կշարունակի ընդլայնվել՝ ընդգրկելով կրթական, մշակութային և հնարավոր տնտեսական ծրագրեր։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40