Հայաստանը բարելավել է դիրքերը Մրցունակության համաշխարհային ինդեքսում

17.10.2018 14:56
1218

Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) կողմից հրապարակված Համաշխարհային մրցունակության  (Global Competitiveness Index, Armenia) 2018թ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանն աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցրել է 70-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ իր դիրքը բարելավելով  2 կետով:

Մրցունակության աղյուսակը 85.6 միավորով գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Սինգապուրը՝ 83.5 միավոր և Գերմանիան՝ 82.8 միավոր, 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է Շվեյցարիան՝ 82.6, 5-րդը՝ Ճապոնիան՝ 82.5 միավոր:

Մրցունակությունը գնահատվում է 12 հիմնական չափանիշների վերլուծության հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության, կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի, աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների: Նշված 12 ուղղություններից 11-ում Հայաստանը առաջընթաց է գրանցել:

Նշանակալի առաջընթաց է նկատվել տեխնոլոգիական պատրաստվածության, առողջապահության, կրթության, ապրանքների շուկայի, աշխատաշուկայի արդյունավետության և նորարարական կարողությունների մակարդակները բնութագրող ցուցանիշների մասով:

Հետընթաց է արձանագրվել միայն մակրոտնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների ուղղությամբ: Անցյալ տարի Հայաստանի մակրոտնտեսական միջավայրը գնահատվել էր 74.6 միավոր, իսկ այս տարի՝ 72.4 միավոր, և դրանով վարկանիշային աղյուսակում Հայաստանի տնտեսությունը գրավել 84-րդ տեղը:

Չնայած այն հանգամանքին, որ Մրցունակության համաշխարհային ինդեքսում Հայաստանն այս տարի բարելավել է դիրքերը, այդուամենայնիվ դեռ շարունակում է հետ մնալ տարածաշրջանի երկրներից: Մասնավորապես Ադրբեջանը աղյուսակում զբաղեցնում է 69-րդ տեղը, իսկ Վրաստանը 66-րդ տեղը: Տարածաշրջանի նշված երկու երկրները հետընթաց են գրանցել նախորդ տարվա համեմատ:

armenpress.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40