Ռոբերտ Ղուկասյանն այլևս ավելո՞րդ է Սյունիքում․ ո՞վ կլինի հաջորդ մարզպետը

26.03.2026 12:17
2676

Իշխող քաղաքական ուժը ներկուսակցական քվեարկությամբ հստակ և դաժան դիրքորոշում արտահայտեց Սյունիքի մասով...

Նախ՝ մերժվեցին կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած մարզպետարանցիները՝ Նարե Ղազարյան, Հայկ Հարությունյան, Էդգար Մարտիրոսյան, Կարեն Բալայան, Նվարդ Հարությունյան, Սուրեն Քեսեջյան...

Թվում էր, թե սեփական թիմի մերժմանը բախված մարզպետը կամաչի կամ արժանապատվության զգացում կունենա և ճամպրուկները կհավաքի, բայց...

Համաձայնվեց, որ իր անունը ներառվի 274 հավակնորդի անուն-ազգանունն ընդգրկող ցուցակի մեջ ու դրվի քվեարկության...

Արդյունքում ստացավ ցուցակում ընդգրկված մարզպետներից ամենացածր ցուցանիշը՝ 132 քվե։

Պատկերացնո՞ւմ եք՝ քվեարկությունը կատարում էին մոտ 1100 ընտրիչ, ընդ որում՝ յուրաքանչյուր ընտրիչ մինչև հիսուն քվե տալու իրավունքով։

Ու նման պայմաններում՝ իբրև Սյունիքի մարզպետ ներկայացող անձնավորությունը ստացավ շատ քիչ մարդկանց վստահությունը։

Ինչո՞ւ  այդպես ստացվեց։

Ըստ ՔՊ կուսակցության մեր աղբյուրների՝ քաղաքական այդ ուժի գլխամասում ի վերջո եկել են համոզման, որ Սյունիքի մարզպետի աթոռը չորս տարի զբաղեցնող անձնավորությունն այդպես էլ չկարողացավ ինտեգրվել մարզի հանրությանը և բնակչության մեծագույն մասի համար մնաց իբրև օտար, անցավոր, պատահական մի անձնավորություն (ազդեցության ոլորտների համար իրար մազեր փետող երեք կինը, երկու-երեք պատանդ իշխանավորը, կրթօջախի տնօրենները հաշվի մեջ չեն)։

Ավելին՝ հրի ու սրի դեմ հայտնված Սյունիքի որևէ հիմնախնդրի վերաբերյալ չորս տարվա ընթացքում այդ պարոնը երբևէ սեփական կարծիք չհայտնեց:

Մյուս կողմից՝ չորս տարվա ընթացքում ձեռնարկվեցին հնարավոր բոլոր միջոցները՝ մարզում անհամերաշխություն սերմանելու, հանրությունը բաժան-բաժան անելու, մարզի երևելի ու աշխատող դեմքերին վարկաբեկելու ուղղությամբ։

Եվ, իհարկե, հարց է ծագում՝ ՔՊ-ն նրա հետ կգնա՞ ընտրությունների։

Պարզվում է սակայն, որ մարզպետարանում չեն էլ սպասում այդ հարցի պատասխանին ստացվող տեղեկությունների համաձայն՝ այնտեղ արդեն իսկ խուճապ է։ Տարիներով մարզպետարանում ծվարած ձրիակերների հայտնի խումբը, օրինակ, վախենում է, որ հաջորդ մարզպետն իրենցից աշխատել կպահանջի...

Նույն աղբյուրից ստացված տեղեկությունների համաձայն՝ խուճապ է նաև կրթօջախի տնօրենների փաղանգում հատկապես հայտնի կիսագրագետները վախենում են, որ գալիք մարզպետը չի ուզենա առիթ-անառիթ լուսանկարվել իրենց հետ կամ չի պահանջի (որպես հավատարմության նշան) հավանելու նշաններ դնել իր լուսանկարի ներքո և աշխատանք կպահանջի...

Առնետավազքի որոշ դափնեկիրներ էլ արդեն փորձում են տարածություն պահպանել հեռացող մարզպետից, որպեսզի օր առաջ և ամպոտ ոտքերով  հայտնվեն նորանշանակի կողքին։

Այդ բոլորով հանդերձ, խոստովանենք, այնքան էլ կարևոր չէ, թե մարզպետարանում և մերձակայքում ինչ զորաշարժեր են տեղի ունենում։

Կարևորն այն է, թե ո՞վ կլինի Սյունիքի հաջորդ մարզպետը։

Ոմանք կարծում են՝ եթե ԱԺ ՔՊ-ական (սյունեցի) պատգամավորներից պիտի որևէ մեկը նշանակվի՝ ավելի լավ է երկու-երեք ամիս էլ հանդուրժել գործող մարզպետի բացակա ներկայությունը։

Շատերն էլ ոչ թե անուն-ազգանուն են հնչեցնում, այլ չափորոշիչներ մատնանշում՝ ի՞նչ որակներով օժտված պիտի լինի Սյունիքի ապագա մարզպետը։

Օրինակ, Սյունիքի ապագա մարզպետը չպետք է բանսարկությամբ զբաղվի...

Սյունիքի ապագա մարզպետը պետք է կարճ ժամանակաընթացքում վերականգնի մարզպետարանի զրոյացած վարկանիշը և հնարավորինս արագ մաքրի մարզպետարանի ու կրթական հաստատությունների ավգյան ախոռները։

Սյունիքի ապագա մարզպետը պետք է իր վարքով ու գործով՝ հայոց անկախ պետության ու պետականության հանդեպ հարգանք ու պատկառանք ներշնչի և ոչ թե ատելություն։

Ու նման այլ չափորոշիչներ․․․

Իսկ թե երբ կառավարությունը կընդունի այլևս հասունացած որոշումը՝ դժվար է ստույգ ասել: Չի բացառվում, որ խնդրի լուծումը տեղի ունենա ԱԺ ընտրություններից հետո՝ նույնիսկ ներկայիս կառավարության կամքից անկախ։

Մի հանգամանք, սակայն, ակնհայտ է գործող մարզպետին Սյունիքում տեսնող հազարավոր ընտրողներ դժվար թե հունիսի 7-ին քվեարկեն իշխող քաղաքական ուժի օգտին։

 

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11