Հայաստանը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս չէ, քանի որ մինչ այժմ վերջնական դիրքորոշում չի ձևավորել Մեղրիով ճանապարհի վերաբերյալ. Օվերչուկ

26.10.2023 15:51
733

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է Մեղրիով ճանապարհի կառուցման միջոցով Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրին Հայաստանի մասնակցության հարցը։ Ըստ Օվերչուկի՝ «Զանգեզուրի հատվածը որպես նախագծի մաս ներկայումս չի դիտարկվում Հայաստանի կողմից հստակ դիրքորոշման բացակայության պատճառով», գրում է interfax.ru-ն։

«Հայաստանը հիմա «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս չէ, մինչ այժմ վերջնական դիրքորոշում չի ձևավորել Մեղրիով ծրագրված ճանապարհի վերաբերյալ»,- ասել է նա։

«Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ»-ին, ապա այստեղ փոխգործակցությունը միանգամայն նորմալ է: Բացի այդ, գիտեք, որ Ադրբեջանն ու Իրանը փաստացի արդեն սկսել են մայրուղու կառուցումը, որը կանցնի Արաքս գետի հարավային ափով՝ շրջանցելով Հայաստանը, և փաստացի ստորագրել են Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին հուշագիր, որը շրջանցելով Հայաստանը, պարզապես կանցնի գետի մյուս ափով»,- ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ «Իրանի տարածքով դեպի Նախիջևան և Թուրքիայի հետ սահման ելք ունեցող, սակայն Հայաստանը շրջանցող ճանապարհի տարբերակը երկարությամբ փոքր-ինչ տարբերվում է Զանգեզուրով անցնող ճանապարհից»։

«Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով անցնող երկաթգիծը կլինի 42 կմ, որքան գիտեմ, Իրանի տարածքով երկաթգիծը մոտավորապես 50 կմ է, սա է ամբողջ տարբերությունը՝ երկու կամուրջ և 8 կմ ճանապարհ», - ասել է Օվերչուկը:

https://www.tert.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22