Հայաստանը կարող է հենարան դառնալ ԱՄՆ-ի համար Ռուսաստանի դեմ պայքարում․ The National Interest

18.09.2024 15:03
625

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում՝ Հայաստանի ակնկալիքները, թե Միացյալ Նահանգները կողջունի ժողորվրդավարության ուղին բռնած դաշնակցի հետ հարաբերությունները, կկործանվի: Արդյունքը կարող է լինել ավելի ագրեսիվ և ռևիզիոնիստական Ադրբեջանը և նոր պատերազմը։ Քամալա Հարիսի հաղթանակի պարագայում՝ Հայաստանի հետ հարաբերությունների շարունակականություն ու գուցե խորացումը կլինի, նույնիսկ եթե ԱՄՆ-ն չհրաժարվի Ադրբեջանից։ Այս մասին գրել է The National Interest-ը։ Հայաստանի անվտանգության համակարգը այժմ անջատվում է Ռուսաստանից։ Այն թեքվել է դեպի Միացյալ Նահանգներ, իչն էլ վկայում է այն մասին, որ ՀՀ-ն փորձում է վերջ տալ ՌԴ-ից դարավոր կախվածությանը։

Առնվազն այս պահին դա կենտրոնացած է արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերում դիվերսիֆիկացման վրա։ ՀՀ-ն դեռ շարունակում է պահպանել Ռուսաստանից իր տնտեսական և հարաբերական էներգետիկ կախվածությունը: Ընդգծվել է, որ դեպի Արևմուտք տեղաշարժը զգալի չափով խթանվել է Ռուսաստանի և Ադրբեջանի քայլերի կոորդինացմամբ։

Ադրբեջանի ագրեսիան և ուղղակի ներխուժումը Հայաստան պետք է հանգեցնեին Ռուսաստանի հետ Հայաստանի 1996-ի երկկողմ պաշտպանության պայմանագրի, ինչպես նաև ՀԱՊԿ անվտանգության բազմակողմ պարտավորությունների կատարմանը։ Սակայն Ռուսաստանը կտրականապես հրաժարվել է կատարել իր պայմանագրային պարտավորություններից որևէ մեկը և իրադարձությունները որակել որպես սահմանային բախումներ՝ փաստացիորեն օրհնելով Ադրբեջանի ագրեսիան: Վերջինս շարունակել է զինվել, մինչդեռ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, չէր կարողանում մուտք գործել զենքի արևմտյան շուկաներ։ Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը թույլ է տվել Բելառուսին՝ ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամին, Ադրբեջանին մատակարարել առաջադեմ սպառազինություն։ Ընտրություն չունենալով՝ Հայաստանը հույսը դրել է Հնդկաստանից սահմանափակ գնումների վրա: Դա տեղի է ունեցել Ադրբեջանի կառավարության, այդ թվում՝ նրա ռազմատենչ նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ էքսպանսիոնիստական հռետորաբանության ֆոնին:

«Մոսկվայի կողմից Հայաստանի հանդեպ անվտանգության պարտավորություններից հրաժարվելը, համաձայնեցնելով Ադրբեջանի հետ, մասամբ նպատակ ուներ խախտել տարածքային ամբողջականության, չհարձակման և միջազգային սահմանների անձեռնմխելիության միջազգային նորմերը։ Սա, ակնհայտորեն, համընկնում էր Մոսկվայի կողմից այդ նորմերի խախտման հետ՝ Ուկրաինայի վրա հարձակվելիս: Հայաստանը Ռուսաստանի դեմ պայքարի Արևմուտքի չճանաչված երկրորդ հարթակն է», – գրել է կայքը՝ հավելելով, որ ՀՀ վերակողմնորոշումը հանրային լայն աջակցություն է վայելում:

Տասը հայերից գրեթե  դրական է վերաբերվում Միացյալ Նահանգների և ԵՄ-ի հետ հարաբերություններին։
 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24