Հայաստանը կարող է իր ներքին վարույթներով տեղեկություններ ստանալու ԵՄ իրավական եւ ոչ միայն իրավական ցանցերից. Փաշինյան

12.09.2024 12:42
625

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ դատախազության և Արդարադատության նախարարության և Եվրաջասթի միջև «Հայաստանի և ԵՄ-ի միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության ստորագրման առաջարկությանը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով փաստաթուղթը, նշեց, որ  Եվրաջասթը ԵՄ երկրների դատախազություններին վերապահված գործառույթները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է, որն, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է հավաքագրված տվյալների փոխանակում ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ երրորդ երկրների իրավասու մարմինների միջև։

«Հայաստանի և ԵՄ-ի միջեւ այս համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և Հայաստանի իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը»,-ասաց նա՝ նկատելով, որ ԱԺ-ն այս համաձայնագիրը արդեն իսկ որպես միջազգային պայմանագիր-օրենք ընդունել է եւ այն այժմ գտնվում է ՀՀ նախագահի մոտ ստորագրման:

«Հիմա մենք ընդունում ենք այդ համաձայնագրին կից աշխատակարգը, որը հնարավորություն է տալու համագործակցության հարցերով դատախազի ներկայացվածության, նրա գործունեության շրջանակի, մասնավորապես, «Եվրաջասթի» կոլեգիայի լիագումար նիստերին, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին մասնակցության հետ կապված հարցերի կարգավորումը:

Այս աշխատակարգ-միջազգային պայմանագիրը նախատեսվում է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազի, «Եվրաջասթի» նախագահի եւ ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ Եվրոջասթի նախագահի Երեւան այցելության շրջանակներում, որը նախատեսված է սեպտեմբերի 23-ին»,-ասաց Մինասյանը:

Իր հերթին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց. «Մենք թվով 13-րդն ենք, մինչ մեզ «Եվրաջասթին» անդամակցել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան եւ եվրոպական մի շարք երկրներ: Մենք մինչ այժմ 68 հարցում ենք ուղարկել ԵՄ երկրներին, որոնք «Եվրաջասթի» միջոցով ապահովում ենք հարցումների հետագծելիությունը: Խոսքը քրեական գործերի շրջանակում տեղեկություններ ձեռք բերելու մասին է: Առաջիկայում մեր դատախազը կլինի այնտեղ եւ կլինի մեր կոնտակտային անձը:

Եվրաջասթը հարցում կատարող մարմին չէ, այն այն օպերատիվ հարթակն է, որը մեզ հնարավորություն է տալիս անմիջականորեն կապ հաստատել այն երկրի հետ, որտեղ ուղարկել ենք մեր հարցումը, օրինակ, Իտալիա»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հստակեցրեց, որ այսուհետ Հայաստանը կարող է ոչ միայն անդրսահմանային, այլեւ ներքին վարույթներով, ըստ անհրաժեշտության, տեղեկություններ ստանալու ԵՄ իրավական եւ ոչ միայն իրավական ցանցերից»:

infoport.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24