Հայաստանը մասնակցում է CPM նորաձևության և առևտի միջազգային ցուցահանդեսին

04.09.2018 11:56
1210

«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ սեպտեմբերի 4-7-ը հայաստանյան 14 ընկերություններ մեր երկրի տեքստիլ ոլորտի արտադրանքն ու արտահանման ներուժն են ներկայացնում Մոսկովյան «CPM- Collection Premiere Moscow» նորաձևության և առևտի միջազգային ցուցահանդեսում։ «CPM»-ն Արևելյան Եվրոպայում նորաձևության արդյունաբերության խոշորագույն ցուցահանդեսն է, որին այս տարի մասնակցում են 25 000 ապրանքանիշեր, այդ թվում՝ աշխարհի խոշորագույններն ու հանրաճանաչները։ Միջազգային էսքպոյին այս տարի կներկայացվեն 1280 հավաքածուներ աշխարհի 30 երկրներից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից:

Հայաստանի տեքստիլ արդյունաբերությունը «CPM-2018»-ին մասնակցում է 2 տաղավարով. դրանցից մեկում 4 խոշոր արտադրողներ ներկայացնում են ներքնահագուստ, մյուսում՝ 10 արտադրողներ ցուցադրում են նորաձևության նմուշներ։

«Միջազգային էքսպոյին մասնակցում են դիզայներներ, հայտնի ապրանքանիշեր, արտադրողներ, և այս տարի նպատակ ունենք «կապել» նորաձևությունն ու արդյունաբերությունը՝ ավելի շատ պատվերներ ստանալու համար։ Այսինքն ոչ միայն տեքստիլ ձեռնարկություններն ենք ներկայացնում, այլ նաև ցուցադրում, որ մեր արդյունաբերությունը պատրաստ է իրականացնելու նաև նորաձևության պատվերներ»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը։ 

Հայաստանի տեքստիլ ոլորտի ընկերությունները նախկինում միասնական՝ «5900-BC» ապրանքանիշով «Բիզնես Արմենիա»-ի և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մասնակցել են «CPM- Collection Premiere Moscow» նորաձևության ցուցահանդեսին։

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40