Հայաստանը պատրաստ է երկխոսության ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկա ձևավորելու շուրջ. Փաշինյան

26.08.2022 11:25
848

Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկա ձևավորելուն և պատրաստ է կառուցողական երկխոսության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի  ընթացքում ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարևոր նշանակություն է տալիս Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և պատրաստ է կառուցողական երկխոսության չկարգավորված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար: Ապրանքների և ծառայությունների լիարժեք միասնական շուկա ձևավորելու տեսակետից կարևոր ենք համարում տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտի ինտեգրացիան»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ ճիշտ մոտեցման դեպքում տրանսպորտային-լոգիստիկ արդյունաբերությունը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության զարգացումն առաջ մղողներից մեկը և Միության մրցունակ առավելությունը՝ ստեղծելով բարենպաստ կազմակերպա-տնտեսական պայմաններ տրանզիտային փոխադրումների համար: «Եվրասիական տնտեսական միության տրանսպորտային-լոգիստիկ կոմպլեքսը ձևավորելու համար անհրաժեշտ է տնտեսական քաղաքականության ներդաշնակեցում ազգային և անդրազգային մակարդակներում, ինչպես նաև ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի նախագծման և շահագործման մոտեցումների ամբողջականության ապահովում»,-նշել է ՀՀ վարչապետը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40