Հայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ գործողություն չի ծրագրում․ Փաշինյան

09.04.2026 16:05
400

Հայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ գործողություն չի ծրագրում և պատրաստ է շարունակել երկխոսությունը, քանի դեռ դրա հնարավորությունները կան։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 9-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ռուսաստանից Ղազախստանին հանձնելու վերաբերյալ հարցին։ 

«Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության՝ համենայն դեպս այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են և բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին հայտարարել էր, որ որևէ երրորդ երկիր, որը ջերմ հարաբերություններ ունի, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, պետք է ՌԴ-ից գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Փաշինյանի պատկերացմամբ՝ այդ երկրներից մեկը կարող է լինել Ղազախստանը։ 

Խոսելով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների մասին՝ վարչապետը նշել է, որ Ղազախստանը, լինելով միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր դերակատար, օգոստոսից ի վեր մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նկատմամբ։

Նրա խոսքով՝ ղազախական կողմը փորձում է հասկանալ, թե տրանսպորտային ինչ նոր հնարավորություններ են բացվում հատկապես Չինաստանից եկող ապրանքների հոսքի համար։

«Ղազախստանի մեր գործընկերները փորձում են հասկանալ առավել առարկայական, թե տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում և ինչպես է դա անդրադառնալու և ինչ նոր հնարավորություններ են բացվում իրենց համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը փաստել է, որ տրանսպորտային ցանցի հուսալիությունն ու աշխատանքի հեռանկարները հնարավոր չէ պատկերացնել առանց հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ սերտ համագործակցության։

Նա պարզաբանել է, որ եթե ապրանքը մտնում է Հայաստան, ապա այն պետք է ունենա նաև երկրից դուրս գալու երաշխավորված և հուսալի ուղիներ, հակառակ դեպքում ոչ ոք բեռներ չի ուղարկի այս ուղղությամբ։

«Որովհետև, եթե մեկը վստահ չէ, որ այդ ապրանքը մտավ Հայաստան, Հայաստանից դուրս գալու հուսալի ճանապարհներ կան, չի ուղարկի ապրանքը այս ուղղությամբ. տրանսպորտային ցանցի աշխատանքի հեռանկարների հուսալիության մասին է խոսքը»,- մանրամասնել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պոտենցիալ ներդրողներն ու խոշոր խաղացողները պետք է անձամբ համոզվեն, որ Հայաստանում առկա խաղաղության տրամադրությունները լուրջ են և խորը, ինչն էլ կապահովի ներդրումների վերադարձելիությունը։

«Խոշոր խաղացողները պիտի գան տեղում հասկանան՝ ինչ է կատարվում, պրոցես գնո՞ւմ է, թե՞ չի գնում... բայց որպեսզի համոզվեն, որ այդ ներդրումների ետգնումը տեղի է ունենալու, մի անգամ էլ տեղում են ուզում հասկանան՝ այս իրոք խաղաղության տրամադրությունը խորն է և լուրջ է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

***

Դեռևս դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։

2008-ին ռուսական պետական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հետ կնքած պայմանագրով Հայաստանի կառավարությունն իր երկաթուղային ցանցը 30 տարով հանձնել է ՌԺԴ-ի հավատարմագրային կառավարմանը՝ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով:

Ռուսական կողմը պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների արդիականացման, շարժակազմի նորացման և անվտանգության բարձրացման համար:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08