Անցումային արդարադատություն պարտադիր իրականացվելու է, մենք դա խոստացել ենք մեր նախընտրական ծրագրում․ Նիկոլայ Բաղդասարյան

05.02.2019 21:27
1139

Հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո բազմիցս խոսվել է մեր երկրում անցումային արդարադատության կիրառման, ներկա Սահմանադրության եւ դատական համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին։ Իշխանափոխությունից անցել են ամիսներ, սակայն այս հարցերի վերաբերյալ կոնկրետ գործողություններ դեռեւս չկան։ Թեմայի շուրջ զրուցել ենք Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ։

- Պարոն Բաղդասարյան, արդյոք Սահմանադրության փոփոխության հարցը ձեր քաղաքական թիմի համար շարունակում է մնալ առաջնային լուծում պահանջող խնդիրներից։ Այս հարցով աշխատանքներ սկսվելո՞ւ են։

- Վարչապետի պաշտոնանկության ժամանակ ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ՝ կապված Սահմանադրության հետ, այնուհետեւ խնդիրներ եղան նաեւ հետագայում։ Իհարկե, գործող Սահմանադրությունը մշակվել է մեկ պատրվակով՝ ապահովել Սերժ Սարգսյանի պաշտոնավարության շարունակականությունը, եւ մնացած բոլոր դրույթներին պատշաճ ուշադրություն չի դարձվել։ Հետեւաբար, իմ կարծիքով, բոլոր դրույթները պիտի վերանայվեն, պետք է Ազգային ժողովին կից աշխատանքային մի խումբ ստեղծվի, որտեղ կլինեն պրոֆեսիոնալ սահմանադրագետներ, այդ ոլորտի մասնագետներ։ Այդ աշխատանքը, իմ հաշվարկներով, կտեւի 2-3 տարի, որովհետեւ Սահմանադրությունն իրավական փաստաթուղթ է, որի վրա պետք է երկար ժամանակ աշխատել եւ նույն սխալները չկրկնել։

- Այսինքն՝ առաջիկա մի քանի տարիներին փաստորեն այս Սահմանադրությունն է գործելու։

- Սահմանադրությունն ու դրանում ամրագրված սկզբունքներն ինձ համար ընդունելի են՝ եթե խոսում ենք խորհրդարանական կառավարման մասին, այլ հարց է, որ կարելի է փոփոխել օրենքները։

- Բայց ամեն դեպքում ներկա Սահմանադրության մեջ կան քաղաքական եւ իրավական խնդիրներ։

- Այս պահին կա իրավական խնդիր, ոչ թե քաղաքական։ Իրավական հարցն այնտեղ է, որ տրված ձեւակերպումները հաճախակի խնդիր են առաջացնում Սահմանադրությունը կյանքի կոչելու ժամանակ։ Դրա համար պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որը մանրակրկիտ կուսումնասիրի բոլոր այդ խնդիրները ու կգնա ուղղելու, ոչ թե քաղաքական իրավիճակ փոփոխելու, այսինքն՝ ոչ թե խորհրդարանական կառավարումը դարձնի նախագահական կամ կիսանախագահական, այլ այն պահպանելով, իմ անձական մոտեցմամբ, ուղղի առկա թերությունները։

- Իսկ անցումային արդարադատությա՞ն մասով ինչ կարող եք ասել, ի վերջո դրա գործիքները կիրառվելո՞ւ են Հայաստանում, թե՞ ոչ։

- Կարծում եմ, որ անցումային արդարադատության գործընթաց պետք է սկսվի կառավարության որոշմամբ, որտեղ կամրագրվեն այն ուղղվածությունները, որոնք պետք է իրականացվեն որոշակի ժամկետներում եւ այն անձանց կողմից, որոնք անցումային արդարադատության շահառուներն են հանդիսանալու։ Այդ որոշման հիման վրա պետք է ընդունվեն անհրաժեշտ օրենքներ, անհրաժեշտ հանձնաժողովներ ստեղծվեն, եւ դրանք էլ արդեն ընդունված օրենքների վրա սկսեն գործել։ Սա է ընթացակարգը անցումային արդարադատության։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե երբ կսկսվի, երբ կավարտվի՝ մեր նախընտրական ծրագրում մի հատված դրա մասին է, եւ քանի որ մենք խոստացել ենք իրականացնել, հետեւաբար պարտադիր կարգով իրականացվելու է։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ձեր խմբակցությունից շատերը բազմիցս խոսել են դատական համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին։ Այս համակարգում փոփոխություններ լինելո՞ւ են, որովհետեւ կարծես թե Բարձրագույն դատական խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը միայն օրենքով սահմանված դեպքերում է դադարում, իսկ ԲԴԽ-ն երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: 

- Օրենքով նախատեսված են նաեւ հետկանչի մեխանիզմներ, ավելին ասեմ՝ այս պահին ԲԴԽ նախագահի նշանակման վերաբերյալ վարչական դատարանում վարույթ կա։ Իսկ անցումային արդարադատության գործիքակազմի կիրառումը վերաբերում է նաեւ դատավորների, ԲԴԽ-ի եւ բարձր պաշտոնատար անձանց նշանակման օրինականության ստուգմանը։

- Այս պահին մի քանի քրեական գործեր կան, որոնց հիմքում քաղաքական հարցեր են, օրինակ Մարտի մեկի գործը։ Նորմա՞լ է, որ այդ գործը քննում են տարիներ շարունակ նախկին իշխանություններին ծառայություն մատուցած դատավորները։ Եւ արդյոք այդ գործը չպիտի՞ լիներ անցումային արդարադատության շրջանակներում։

- Անցումային արդարադատությունը, որը կիրառելի կլինի Հայաստանի Հանրապետությունում, արտադատարանական գործիքակազմ է, որը չի ենթադրում նոր քննչական կամ դատական համակարգերի ստեղծում։ Այսինքն՝ այդ համակարգի ներդրումը եւս ենթադրում է եւ էդպես էլ պետք է լինի, որ պահպանվելու են վաղեմության ժամկետները, անմեղության կանխավարկածը, դատական համակարգը, այլ բան է, որ անցումային արդարադատության ժամանակ որոշ դատավորներ չեն շարունակի իրենց լիազորությունները՝ որոշակի փաստերի ի հայտ գալու հանգամանքով, որ, օրինակ, նրանք այս կամ այն կերպ կապված են կոռուպցիոն գործերի կամ իշխանական պատվերների կատարման հետ։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչքանով այդ մեխանիզմը կվերաբերի Մարտի մեկին գործին, պիտի վերաբերի այնքանով, որքանով մարդկանց իրավունքների խախտում է եղել, եւ այդ մարդականց իրավունքները պետք է վերականգնվեն անցումային արդարադատության գործիքակազմի միջոցով։

armtimes.com

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17