Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի համար վճարել է միլիոնավոր դոլարներ․ ԱԳ փոխնախարար

16.05.2023 15:51
803

ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներրի կոնկրետ ժամկետը չեմ կարող նշել, ըստ երևույթին դա Անվտանգության խորհրդում է քննարկվել, կարծում եմ՝ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

«Որոշում է ընդունվել չանել այդ քայլը ու շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ-ի գագաթաժողովի ընթացքում։ Շուտով հայտարարություն կլինի Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված։ Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը չկա օրակարգում։ Իրավիճակը բարդ է, մենք, լինելով ՀԱԿՊ-ի անդամ երկիր և ունենալով պարտավորություններ, շարունակում ենք հույս ունենալ, որ մեր աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների, դեռևս կա այդ հույսը»,- ասաց նա։

Մնացական Սաֆարյանը հաստատեց, որ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինությունը, ինչի համար վճարել է միլիոնավոր դոլարներ։

«Աշխատանքները ընթանում են, սպառազինությունները, իրոք, չեն հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել աշխատանքները, ավելացնելու որևէ բան չկա»,- ասաց փոխնախարարը։

Հարցին՝ որքան գումար է վճարվել ռուսական կողմին՝ Սաֆարյանը հորդորեց այդ հարցով դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։

Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովն բազմիցս հայտարարել է, որ ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու համար սպասում են Հայաստանի պատասխանին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի իրավիճակի քաղաքական գնահատական: Ինչ-որ պահի այս քննարկումները կարող են նորից վերսկսվել: Այս պահին օրակարգ է բերվել դիտորդների հետ կապված հարցը»:

Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի աջակցության փաթեթը ներառել է սպառազինություն եւ զորք. «Ես այդ հարցին այս պահին չեմ ուզում անդրադառնալ»:

Ինչ վերաբերում է անվտանգության միջազգային նոր երաշխիքների փնտրտուքի, որի մասին հայտարարել է ԱԽ քարտուղարը, Մնացական Սաֆարյանն ասաց. «Մենք ընդհանրապես Հայաստանի անվտանգության հետ կապված բաղադրիչները փորձում ենք առավել զարգացնել բոլոր ուղղություններով: Իսկ կոնկրետ հարցի պատասխանի համար դիմեք ԱԽ քարտուղարին»:

https://artsakhpress.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40