Հայաստանը Սիրիա հումանիտար կոնտինգենտ է գործուղել, ոչ թե զինվորականներ. Տոնոյան

13.02.2019 22:30
1116

Հայաստանը Սիրիա հումանիտար կոնտինգենտ է գործուղել, ոչ թե զինվորականներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Մեկնաբանելով այդ իրադարձության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, նախարարն ասաց. «Երեւի հարցումներ են եղել հայկական հասարակությունից` ինձ համար անհասկանալի պատճառներով։ Իրենք իրենց կարծիքը հայտնում են, որ չեն աջակցում ՌԴ հետ համատեղ այդ գործողությանը»:

Տոնոյանի խոսքով՝ թեեւ կա որոշակի աշխարհաքաղաքական հակասություն, բայց Հայաստանի աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մաս է կազմում նաեւ հայկական համայնքը, բարոյական առումով անխոցելի է եւ շահարկման առիթ չի կարող հանդիսանալ։ Նախարարը նաեւ որոշակի շտկում մտցրեց իր երեկվա հայտարարության մեջ։

«Ռազմական գործողություների հետ կապված իմ հայտարարությունները ամենեւին չէին վերաբերում Սիրիային։ Խոսքն ընդհանրապես այն մասին էր, որ եթե որեւիցե հանգամանքներ լինեն, աշխարհի ցանկացած կետում, որ անհրաժեշտ լինի ՀՀ ԶՈւ ներգրավումը ռազմական գործողություններին, դա կատարվելու է օրենքի տառով»,- ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 12-ին, Տոնոյանը հայտարարել էր, որ եթե ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա անպայման կանի օրենքի տառին համապատասխան։

armtimes.com

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21