Հայաստանը «Սու-30ՍՄ» կործանիչները կստանա ռուսաստանյան ներքին գներով. գործարքն իրականացվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում

01.02.2019 12:38
1203

Հայաստանը Ռուսաստանի հետ «Սու-30ՍՄ»  4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանագիր է կնքել, որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին: Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ նշելով, որ կործանիչները հայկական կողմին տրամադրվում են ռուսական վարկով և  ռուսաստանյան ներքին գներով:

Ըստ ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններից մեկի գլխավոր մենեջերի` պայմանագրի պայմանների համաձայն՝ 2020 թվականին Հայաստանը կստանա չորս նոր «Սու-30ՍՄ» կործանիչ:

 «Գործարքն իրականացվում է ՀԱՊԿ-ի շրջանակում: Չնայած այն հանգամանքին, որ պայմանագիրը համարվում է առևտրային, և գնումն իրականացվում է ռուսական կողմի տրամադրված վարկային միջոցների հաշվին, Հայաստանի ռազմաօդային ուժերի յուրաքանչյուր կործանիչի արժեքը կլինի այնքան, որքան արժեն Ռուսաստանի զինված ուժերի համար»,- պարզաբանել է  բանախոսը՝ ընդգծելով, որ այսպիսի պայմանները իսկական նվեր կարելի է համարել:

«Սա Հայաստանի պաշտպանության նախարարության հետ կնքված առաջին պայմանագիրն է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք: Մեզ համար կարևոր էր ՀԱՊԿ-ում դաշնակից երկրի հետ դիրքերի ամրության հաստատումը»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Պայմանագիրը նախատեսում է նաև ռուսական ռազմակայաններում հայ օդաչուների վերապատրաստում:

armenpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40