Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին

06.10.2026 15:12
218

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Կովկասի տարածաշրջանը չպետք է վերածվի օտարերկրյա տերությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի։

Թեհրանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում Ղալիբաֆն անդրադարձել է Պարսից ծոցում տիրող իրավիճակին և նշել՝ փորձը ցույց է տվել, որ արտատարածաշրջանային տերությունների միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության, գրում է Mehr գործակալությունը։

Ղալիբաֆը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին և կառավարությանը՝ վերջերս տեղի ունեցած ԱՄՆ-Իսրայել ագրեսիայի ընթացքում Իրանին աջակցող դիրքորոշումների և գործողությունների համար, ասվում է հրապարակման մեջ։

Նա նշել է, որ Իրանի «հստակ քաղաքականությունն» է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը թե՛ գործնական, թե՛ ռազմավարական մակարդակներում՝ հավելելով, որ Հայաստանը կարևոր հնարավորություն է Իրանի հետ կապերի ընդլայնման համար։

Ղարիբաֆը նաև հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության պայմանագիրը շուտով կվերջնականացվի։ Իր հերթին, Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների առկա սահմանների պահպանումը Հայաստանի համար շատ կարևոր է։ Միրզոյանը Հայաստանի և Իրանի հարաբերությունները բնութագրել է որպես ռազմավարական և կոչ է արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը։

Նա հավելել է, որ Հայաստանը ձգտում է զարգացնել տրանսպորտային կապերը հարևան երկրների հետ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37

Արժանապատվության անհավասարություն․ ինչո՞ւ Meta-ն պետք է դադարեցնի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտումը

26.10.2026 12:22

Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը

26.10.2026 12:17