Հայաստանը վերջին շրջանում, իսկապես, չի մասնակցում կազմակերպության քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

12.03.2024 12:10
699

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հայտնել է` կազմակերպության անդամակցության կասեցման վերաբերյալ Հայաստանի կողմից պաշտոնական որևէ հայտարարություն կազմակերպությունը չի ստացել։  

Այս մասին գլխավոր քարտուղարը նշել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը վերջին շրջանում, իսկապես, չի մասնակցում կազմակերպության քարտուղարության աշխատանքներին։

«Դա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգային հիմքերին համապատասխան», - նշել է Իմանղալի Թասմաղամբետովը՝ հավելելով, որ ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունն աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին։

Ավելի վաղ France24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, քանի որ կազմակերպությունը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ:

armenpress.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12