Հայատյացությունն ու վրեժը Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունն են. Փաշինյան

04.05.2023 22:01
867

 44-օրյա պատերազմից առաջ և անգամ հիմա Ադրբեջանի հիմնական քաղաքականությունը վրեժի քաղաքականությունն է:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկմանը: 

«Ադրբեջանի հիմնական քաղաքականությունը եղել է վրեժի քաղաքականությունը՝ նախքան 2020-ի պատերազմը և նույնիսկ հիմա: Ես նշեցի Ադրբեջանում առկա հայատյացության մասին: Անկեղծ ասած, Հայաստանում մենք երբևէ ադրբեջանատյացություն չենք ունեցել: Այո, խնդիրը կա և մնում է, բայց մենք երբեք չենք ունեցել ադրբեջանատյացություն մեր երկրում»,-ասաց Փաշինյանը՝ չբացառելով ինչ-ինչ առանձին դրսևորումները:

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանում հայատյացությունը պաշտոնական քաղաքականությունն է: 

Հայաստանը ճկուն է եղել երկար ժամանակ եղած բանակցային գործընթացում: «Երբ շատ բարդ բանակցությունների արդյունքում ինչ-որ ձեռքբերում է եղել, հաջորդ իսկ պահին Ադրբեջանն ավելին է պահանջել: Դա մինչև օրս է շարունակվում»,-ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց՝ Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները որոշել են, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: 

«Իսկ ի՞նչ եղավ դրանից հետո: Ադրբեջանի նախագահը սկսեց խոսել ինչ-որ «պատմական» քարտեզների մասին, որոնք իբր պետք է հիմք հանդիսանան սահմանազատման, սահմանագծման համար: Նա ասաց՝ «Երևանը ադրբեջանական հին քաղաք է»: Երևանը ՀՀ մայրաքաղաքն է: Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ նկատմամբ: Եվ հիմա դա ամենալուրջ խոչընդոտներից մեկն է՝ խաղաղության գործընթացում: Հայատյացությունն ու վրեժը Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունն են: Ի՞նչ «պատմական» քարտեզների մասին է խոսում Ադրբեջանի նախագահը: Անգամ կես կատակ ասվել է՝ գուցե տեղին կլիներ օգտագործել մեր տարածաշրջանի այն քարտեզները, որոնք Հիսուսի ծննդից առաջ են գոյություն ունեցել: Եվ Հայաստանը 100 տոկոսով համոզված է, որ մենք կարող ենք մատնացույց անել Հայաստանի տարածքն այդ քարտեզների վրա, 100 տոկոսով համոզված ենք, որ ոչ ոք չի կարողանա այդ քարտեզների վրա ցույց տալ Ադրբեջանը»-ասաց Փաշինյանը:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25