«Հայելիի» հերթական հրապարակումը, որ զառանցանքի տիրույթում է

06.08.2019 11:40
2320

Վերջին տարիներին քանի-քանի անգամ կոչ-հորդոր է ուղղվել «Հայելի» մայրաքաղաքային կայքին՝ պարզագույն մի խնդրանքով՝ մի տաքացրու կասկածելի ձեռքերդ սյունիքյան իրադարձությունների վրա:

Սակայն լրատվամիջոցն այդպես էլ չի հրաժարվել եղկելի այդ գործելակերպից:

Ու հերթական հոդվածն է լույս աշխարհ բերել՝ «Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի թավշյա մեթոդ. ինչպե՞ս են անցկացվում հողերի աճուրդները նոր Հայաստանում»:

Ի՞նչն է այդ հոդվածում մերժելի, ինչո՞ւ է դատապարտելի այդ հրապարակումը:

Նախ՝ հերթական փորձն է արվում աղավաղելու գորիսյան իրականությունը, սեւացնելու Գորիսի համայնքապետարանի ակտիվ, ստեղծարար գործունեությունը, ինչը, ամենամեղմ գնահատականով, բարոյական չէ եւ դատապարտելի է:

Հայտնի խմբակին հանգիստ չի տալիս իրողությունը, որ համայնքապետը՝ իր աշխատակազմով, ավագանիով, համատեղ եւ համախումբ, Գորիսում սոցիալ-տնտեսական, բարոյական մթնոլորտ են փոխում՝ ակնհայտ դրական միտվածքով:

Նույն այդ լրատվամիջոցը, եթե իսկապես անկողմնակալ է ու հայաստանյան իրականությունն անկեղծորեն լուսաբանելու առաքելություն ունի, կարող էր գեթ մեկ անգամ տեսնել-նկատել այն գործերը, որ վերջին երկու տարում արվում  է համայնքում եւ հատկապես Գորիս քաղաքում, այն էլ՝ ֆինանսական-տնտեսական դժվարին մեր օրերում:

Իսկ հոդվածի պատվիրատուն… Այդ տղան այդպես էլ չի հասկանում, որ եթե անգամ Գորիսի համայնքապետարանում թերություններ ու բացթողումներ արձանագրվեն՝ միեւնույնն է, ինքը չի կարող համայնքում զրո գործոնից վեր բարձրանալ:

Տեսեք հոդվածի անբարոյականության ամբողջ պատկերը. ծավալուն մի հրապարակմամբ փորձ է արվում ցեխոտել 2019 թ. հուլիսի 16-ին համայնքապետարանում տեղի ունեցած հերթական աճուրդը: Բայց մեկ նախադասություն, մեկ բառ անգամ չի ասվում, թե գործող օրենքների  որ մի պահանջը չի կատարվել կամ որ մի դրույթն է խախտվել, անտեսվել:

Այսինքն՝ հոդվածը լիովին եւ ամբողջապես հուզականության, իսկ ավելի ստույգ՝ զառանցանքի տիրույթում է:

Գորիսի համայնքապետարանում պարբերաբար տեղի են ունենում աճուրդներ, եւ առայսօր որեւէ բողոք կամ դժգոհություն չի եղել;

Ասել է թե՝ համայնքում արդեն իսկ կա նման աճուրդները բացառապես օրինականության դաշտում անցկացնելու ավանդույթ, որն էլ գնահատվում է համայնքի բնակիչների կողմից:

Եվ եթե հոդվածի պատվիրատուն ու լրատվամիջոցն այդ ամենը չեն տեսնում, ապա դա կուրության դրսեւորում չէ միայն, այլ…

Հոդվածի՝ այսպես կոչված հեղինակի մասին:

Իսկապե՞ս կա Հայկ Դավթյան անունով մեկը, ով ստորագրել է այդ հրապարակումը, ով այդքան մտահոգ է գորիսյան խնդիրներով:

Եթե «հեղինակը» անուն-ազգանունից հետո նշեր նաեւ իր ով լինելը, ապա ավելի լուրջ քննարկում կարող էինք ծավալել տվյալ հրապարակման շուրջ:

Ու քանի որ իբրեւ հեղինակ գրված անուն-ազգանունը գաղտնիությամբ է պարուրված ու ոչինչ չի ասում, ապա դա նույնպես խտացնում է հրապարակման անլրջության, շինծու բնույթի ծածկույթը:

Ինչ վերաբերում է «կոռուպցիայի թավշյա մեթոդ» արտահայտությանը, ապա դա երիցս հաստատում է պատվիրատուի ողորմելի վիճակը:

Դա նշանակում է նաեւ, որ գործ ունենք կույսի ծիրանիով փաթաթվել փորձող լրատվամիջոցի հետ:

Պարզագույն մի խորհուրդ. ժամանակ գտեք եւ ընթերցեք «կոռուպցիա» բառի բառարանային ու գիտական իմաստը:

Եվ կհանդիպեք բառի առաջին բացատրությանը (իմաստին). եթե որեւէ մեկն իր պաշտոնեական դիրքն օգտագործում է խառնակչություն սերմանելու, իր ու իր թայֆայի շահերն օրենքից վեր դասելու համար ու այդ նպատակով, կեղծ ստորագրությամբ, նյութեր է շաղ տալիս, ապա դա կոռուպցիայի ցայտուն դրսեւորում է, ինչի հետ եւ գործ ունենք այս հրապարակման պարագայում:

Հետաքրքիր մի հանգամանք եւս. տվյալ լրատվամիջոցին ի՞նչն է մղել, երբ գոյություն չունեցող հեղինակի վկայակոչմամբ, առանց աճուրդի մանրամասներն անկողմնակալ ուսումնասիրելու, լույս աշխարհ է բերել նման անհեթեթություն:

Հո չե՞ն ասելու, թե գորիսյան շահերի կամ օրինականության պաշտպանությամբ են առաջնորդվել:

Հո չե՞ն ասելու, թե պետական շահն է իրենց տանջում:

Հո չե՞ն ասելու, թե տեղերից ստացվող նամակներն ու դիմումներն են հրապարակվում անխտիր:

Ավելի ողջամիտ կլիներ, որ այդ հարցերին ինքը՝ ընթերցողը պատասխաներ:

 

Հ.Գ.

Հրապարկման հեղիանակը բացահայտվելու դեպքում կշարունակենք հոդվածի քննարկումը:

 

Գորիս համայնքի ավագանու անդամներ՝

Նարեկ Օրդյան

Արմեն Մկրտչյան

Մհեր Արզումանյան

Արարատ Աղաբեկյան

Կարեն Լազարյան

Էրիկ Աղաջանյան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08