Հայկ Ալումյանը գտնում է, որ դատարանում Ռոբերտ Քոչարյանի ելույթի զգալի մասը կարելի է հրապարակել

09.08.2018 21:26
1305

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը գտնում է, որ օգոստոսի 9-ին  Վերաքննիչ դատարանում Քոչարյանի ելույթի զգալի մասը կարելի է հրապարակել: Ալումյանն այդ մասին ասաց Վերաքննիչ դատարանի նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Նիստում քննվում էր Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը

«Ռոբերտ Քոչարյանը ներկա էր նիստին, խոսեց և փայլուն խոսեց, և ես նույնիսկ մտածում եմ, որ նրա ասածի զգալի մասը կարելի է հրապարակել, որովհետև բավական լավ հիմնավորված փաստարկներ էին: Խոսեց գործի վերաբերյալ և իր մեղադրանքի մասով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ալումյանը:

Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Օրբելյանն էլ հավելեց, որ բողոքի քննությունը չի ավարտվել, որովհետև բոլոր կողմերը դեռևս չեն հասցրել իրենց դիրքորոշումը հայտնել։ «Չգիտեմ՝ այն կհասցնենք ավարտել, թե ոչ: Եթե վաղը չհասցնենք, ապա երկուշաբթի: Ակնկալիքները դրական են, սակայն իրադարձություններից առաջ չընկնենք, դեռ դիրքորոշումներն ամբողջությամբ չենք լսել»,– ասաց պաշտպանը։  

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը շարունակում է պնդել, որ ինքն անմեղ է, Օրբելյանն ասաց. «Այո, շարունակում է պնդել: Նիստից տպավորություններն ու ակնկալիքները դրական են, հիմքեր չենք տեսնում բողոքը մերժելու համար»:

Վերաքննիչ դատարանն ավելի քան 8-ժամյա նիստից հետո որոշել է ընդմիջել նիստը, այն կվերսկսվի օգոստոսի 10-ին՝ ժամը 14:00-ին: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40