Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է

04.11.2026 10:36
92

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է։

Մայր Աթոռը շնորհավորել է Վեհափառին 27-րդ տարեդարձի առթիվ․

«Ի խորոց սրտի շնորհավորում ենք Վեհափառ Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, անսասանություն ու անսպառ եռանդ հովվապետական սրբազան առաքելության մեջ։

Այսօր, երբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս՝ ամուր մնալու մեր հավատքի մեջ, համախմբվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ և անաղարտ պահելու քրիստոնեական այն արժեքները, որոնցով մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ կրթել ու դաստիարակել է իր զավակներին։

Աղոթում ենք առ Աստված, որ Ամենակալ Տերը Հայոց Հայրապետին մշտապես պահի Իր բարեզարդ շնորհների մեջ, որպեսզի դեռ երկար տարիներ, իբրև քաջ և բարի հովիվ, առաջնորդի մեր հավատավոր ժողովրդին Տիրոջ ճանապարհով՝ ի փառս Քրիստոսի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն հայրենի մեր երկրի»:

Հայաստանն ու Ադրբեջանը՝ Ռուսաստանի, Չինաստանի և Արևմուտքի միջև․ ո՞ր երկիրը մանևրելու ավելի մեծ ազատություն ունի․ The National Interest

04.11.2026 11:20

NBC-ի կանխատեսմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը երաշխավորված հաղթանակ կտանի

04.11.2026 10:59

Թրամփը հայտարարել է, որ հանրապետականները կհաղթեին ընտրություններում, եթե քվեաթերթիկներում իր անունը լիներ

04.11.2026 10:57

Ուշիի ողբերգական վթարից մահացածներից երեքը ամուսիններ էին և իրենց 18–ամյա որդին

04.11.2026 10:52

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է

04.11.2026 10:36

Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում

04.11.2026 10:29

Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

03.11.2026 20:15

Երկու տարի եպիսկոպոսական ծառայության մեջ

03.11.2026 18:38

Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները

03.11.2026 17:09

Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է

03.11.2026 15:55

ՀԱՊԿ-ը հուսով է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի

03.11.2026 15:49

Վրաստանը ցանկանում է ընդլայնել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական և հումանիտար կապերը

03.11.2026 15:02