Հայկ Մարությանը բարձր է գնահատում քաղաքապետի ընտրություններում իր հաղթանակի հավանականությունը

17.09.2023 17:28
866

«Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն, ավագանու ընտրություններին կատարելով իր քաղաքացիական պարտքն, ընտրել է, իր խոսքով՝ հանուն հույսի վերադարձի: 

«Ինչպես ասել եմ՝ այս իշխանությունները գողացել են մեր հույսը, և ես այսօր քվեարկել եմ հանուն նրա, որ կարողանանք հետ բերել մեր ժողովրդին այդ հույսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ընտրատեղամասից դուրս գալուց հետ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց Մարությանը:

Հարցին, թե արդյոք ընտրություններից հետո պատրաստ է կոալիցիա կազմել այլ ուժերի հետ, և պատրաստ է որպես ոչ թե քաղաքապետ, այլ՝ ավագանու անդամ ոտք դնել Երևանի քաղաքապետարանի շենք, Հայկ Մարությանը շեշտեց. 

«Քանի որ վստահություն ունենք, որ մենք հավաքելու ենք 50 տոկոսից ավելի ձայն, այս պահի դրությամբ որևէ քննարկում այդ հարցերի շուրջ չենք ունեցել: Մի քանի ժամ է մնացել, թող արդյունքները լինեն, հետո քննարկումները կսկսենք: Ինչպես միշտ, այսօր ևս՝ մեր հաղթանակի հավանականությունը բարձր եմ գնահատում»:

Այնուամենայնիվ, նկատառմանը՝ պարտվելու դեպքում կմնա՞ քաղաքականության մեջ, թե՞ կհեռանա դաշտից, ասաց.

«Ես այս ընտրություններով չեմ սկսել քաղաքականության մեջ լինելը, ոչ էլ սրանով ավարտելու եմ»:

Մարությանը նկատեց՝ քաղաքային իշխանությունների ընտրությունների ժամանակ միշտ էլ պասիվություն եղել է, բայց բնակչության մոտ կա նաև ապատիա. 

«Արտաքին և ներքին ընդհանուր քաղաքական վիճակը մարդկանց վրա, բնականաբար, ազդում է: Ցավում եմ, որ ընտրողների մասնակցությունն այս պահի դրությամբ փոքր է: Սակայն, մինչև ժամը 20:00-ն ժամանակ ունենք, երևանցիներին հորդորում եմ անպայման մասնակցել ընտրություններին, որովհետև սա մեր քաղաքի ապագան է»:

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21