Հայոց Արցախի քրիստոնեական սրբավայրերը. Գանձասար

05.01.2024 16:13
2034

Արցախի հրաշալիքներից մեկը՝ Գանձասարի վանքը, գտնվոմ է Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում, Խաչեն գետի ձախ ափին, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակա բլրի վրա: Վանքի անունն առաջացել է այդ բլրից, որի ընդերքում կան թանկարժեք մետաղահանքեր: Մինչև վանքի կառուցումն այստեղ գործել է հինավուրց եկեղեցի: Այդ են վկայում վանքի տարածքում եղած ավելի վաղ շրջանի խաչքարերը, ինչպես նաև Խաչենի գավառում Աղվանից Անանիա կաթողիկոսի անցկացրած եկեղեցական ժողովի (949 թ.) արձանագրությունները:

Այստեղ են թաղված Հովհաննես Մկրտչի գլուխը, նրա հոր՝ Զաքարիայի արյունը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ծնոտը, Սուրբ Պանտալիոնի, Սուրբ Մինասի, Սուրբ Մերկերիոսի, Սուրբ Գրիգորիսի և այլոց մասունքները: Առաջին գրավոր տեղեկությունները Գանձասարի մասին տալիս է Անանիա Մոկացի կաթողիկոսը X դարի կեսերին: Վերոհիշյալ վայրերում 1216 թվականին Ներքին Խաչենի գահերեց իշխան Հասան Ջալալ Դոլան սկսում է Գանձասարի վանքի վեհաշուք եկեղեցու կառուցումը: Շինարարությանը մասնակցում են նրա կինը՝ Մամքոնը և որդին՝ Աթաբեկ Իվանին: Այն կազմված է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց, որին միացված է գավիթը:

Շինարարությունն ավարտվում է 1238 թվականին, սակայն մոնղոլների հարձակումը վանքի օծումը հետաձգում է երկու տարով: Եվ ահա, 1240 թվականի հուլիսի 22-ին, կիրակի օրը, Վարդավառի մեծ տոնին, զանգերի ղողանջն ավետում է միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր կենտրոնի հանդիսավոր օծումը: Արարողությանը մասնակցում են Աղվանից Ներսես կաթողիկոսը և պատմիչ Կիրակոս Գանձակեցին: Վերջինս գրում է, որ օծման արարողությանը մասնակցող հոգեվորականների թիվը հասնում էր շուրջ 700-ի: Վանքի վրա արձանագրություն է թողել նրանցից մեկը՝ ժամանակի պատմագիր Վանական վարդապետը (1181-1251 թ.թ.):

Մխիթար Գոշը գրում է, որ Գանձասարի վանքն իր ստեղծման օրից եղել է առաջնորդանիստ և Խաչենի իշխանական տոհմի տապանատունը: Հոգևոր կենտրոնի դերը վանքը պահպանել է նաև Հասան-Ջալալյանների հոգածության շնորհիվ: Վանքում գործել է դպրատուն, ունեցել է հարուստ ձեռագրատուն: Այստեղ կրթվել են շատ նշանավոր հոգևոր գործիչներ:

XII-XIII դարերում այստեղ գրված ձեռագրերից մեկը’ «Գանձասարի Կարմիր Ավետարանը», որը բաղկացած է 313 էջից, ներկայումս պահվում է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի համալսարանի գրադարանում: XIV դարի վերջին Գանձասարի վանքը դառնում է Հայոց Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը, որին ժառանգաբար տիրել են Հասան- Ջալալյանները: Այստեղ են սկզբնավորվել Ղարաբաղի մելիքների ազատագրական մտորումները:

XVIII դարում այն դառնում է ազատագրական շարժումների կենտրոն: Շարժման գործիչներին իր շուրջն է համախմբում կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Այստեղից է սկսվել Իսրայել Օրու գործունեությունը, այստեղ է 1701 թվականին գրվել Պետրոս Առաջին կայսրին ուղված նամակը: Գանձասարի վանքում է դրվել հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման հիմքերը:

XVIII դարի սկզբից այստեղից ռուսական թագավորներին հղվել են բազմաթիվ նամակներ, որոնցում հայ մելիքներն իրենց հավատարմությունն են հայտնել ռուսական թագավորներին, պարտավորվել են ծառայել նրանց և կռվել ռուսական դրոշի ներքո: Այս դերը Գանձասարի վանքը պահում է մինչև 1813 թվականը, երբ Արցախ աշխարհն անցավ Ռուսաստանի ենթակայության տակ:

1815 թվականին ռուսական թագավորի հրամանով վերացվում է Գանձասարի կաթողիկոսությունը և նրա փոխարեն ստեղծվում է միտրոպոլիտություն: Դրանից հետո Արցախ աշխարհի հոգևոր կենտրոնն ու աթոռանիստը Գանձասարից տեղափոխվում է Շուշի: Գանձասարի վանքը հայ ճարտարապետության նշանավոր կոթողներից է: Նրա մասին հիացմունքով է խոսում այստեղ այցելած Շարլ Դիլին` Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսորը: 1907 թվականի մարտի 6-ին ունեցած իր ելույթում նա նշում է, որ հայկական ճարտարվեստի գործերից համաշխարհային գանձարան մտած հինգ աշխատանքներ ունեն այսպիսի հաջորդականություն. Աղթամարի Սուրբ Խաչ տաճար, Գանձասարի վանք, Վաղարշապատի Հռիփսիմեի տաճար, Հաղպատի վանք, Անիի Մայր տաճար, իսկ Սանկտ Պետերբուրգի պրոֆեսոր Յակոբսոնը գրել է, որ Գանձասարի վանքը հայ եկեղեցական ճարտարապետության հանրագիտարանն է:

Գանձասարի վանքի պատերին կա շուրջ 200 արձանագրություն և այն հանդիսանում է մի քարեղեն մատյան: Վանքը կանգուն վիճակում հասել է մեր օրերը: Հրաշք վանքը նոր թափով սկսեց գործել արցախյան շարժումը սկսվելուց անմիջապես հետո:

1989 թվի հոկտեմբերի 1-ին, երկարատև լռությունից հետո, վանքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարում տեղի ունեցավ կիրակնօրյա պատարագ: Այն մեծ ոգեշնչում էր Արցախի ազատագրության համար պայքարող մարտիկներին: Այդ օրվա պատարագը վարում էր Արցախի նորաստեղծ թեմի առաջնորդ, ազատագրական պայքարի զինվոր, Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը: Անցած տարիներին վանքում և նրա շրջակայքում կատարվել են զգալի շինարարական աշխատանքներ:

1991 թվականին կառուցվել է Վանք գյուղից դեպի Գանձասարի վանք տանող 3,1կմ լեռնային ճանապարհ, որով ապահովվել է անխափան երթևեկություն: Անցկացվել է 3,5կմ երկարությամբ ջրատար, որով վանքը ապահովվել է խմելու ջրով: Արևմտյան կողմից դեպի վանք գնացող ճանապարհն ամրացվել է 3մ բարձրությամբ և 96մ երկարությամբ հենապարիսպով:

Վանքի արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմերից տեղափոխվել են 286 գերեզմաններ, որով ապահովվել է ազատ մուտքը վանք: Ամբողջովին վերանորոգվել է վանքի պարիսպը և ծածկվել է կղմինդրե սալիկներով: Վանքի արևելյան պարսպից ներքն կառուցվել է 88մ երկարությամբ հենապարիսպ (2,5մ բարձրությամբ): Ամբողջովին շարվել են գավթի երեք պատերը, վերակառուցվել են գավթի քիվաքարերն և ամբողջ տանիքը: Վերանորոգվել են եկեղեցու դրսի և ներսի պատերի վնասված քարերը, փոխվել է տաճարի հատակը, վերանորոգվել են Խորանի բեմի վնասված քարերն ու զարդաքանդակները:

Գավիթը և տաճարը օժտվել են նոր պատուհաններով և փայտազարդ դռներով: Կանաչապատվել, սալապատվել, է վանքի բակը: Ամբողջովին վերանորոգվել և կահավորվել է միաբանական 8 խցերը, Երեմիա կաթողիկոսի ընդունարանն ու բանական գրադարանով: Վանքային ողջ համաննջարանը, վանքի սեղանտունը: Պատերազմի ռմբակոծության հետևանքով փլված միաբանական շենքի փոխարեն կառուցվել է նոր երկհարկանի միաբանական շենք, կահավորվել և օժտվել նոր մասնագիտական միաբանական գրադարանով: Վանքային ողջ համալիրը էլեկտրաֆիկացվել է: Վանքի 2 մուտքերն օժտվել են երկաթյա նոր դարպասներով: Վանքին կից կառուցվել է երկհարկանի 52մ երկարությամբ և 11մ լայնությամբ ճեմարանի շենք:

Օգտագործված աղբյուրների ցանկ

«Արցախի թեմ», Երևան, 2009թ., 411 էջ

Գանձասարի վանք

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10