«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

18.02.2021 10:59
1265

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան բարեկամական, ռազմավարական դաշնակցային կապերի ամրապնդման, երկու պետությունների միջև քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կապերի խորացման, ազգային արժեքների՝ Հայրենիք, ընտանիք, Եկեղեցի, պահպանության, ինչպես  նաև՝  Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի կենսական անհրաժեշտության և ներկայության հետ կապված հարցեր:

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան» կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանը վերահաստատել է կուսակցության անխախտ դիրքորոշումը, այն է՝ Հայաստանի զարգացող և հզորացող ապագան կախված է բացառապես բարեկամ և ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի հետ ազնիվ  համագործակցությունից:

 

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»  կուսակցության

տեղեկատվության և  հասարակության  հետ  կապերի  բաժին

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34