«Հայոց  Արծիվներ.  Միասնական  Հայաստան»  կուսակցությունը  Փաշինյան  Նիկոլից պահանջո՛ւմ  է  րոպե  առաջ  գծե՛լ  Հայաստանի  պետական  սահմանը` սահմանամերձ համայնքների  բնակիչներին  միայնակ  չթողնելով  ադրբեջանական  բանակի  դեմ

07.12.2020 12:27
2274

Արցախը հանձնելուց և կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո՝ Հայաստանի գործող իշխանությունը, Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, չի տիրապետում Հայաստանում խմորվող իրական վտանգավոր զարգացումներին:

Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյան Նիկոլի հիմնական խնդիրը շարունակում է մնալ ամեն գնով իր  իշխանությունը պահելը, թեկուզ այդ իշխանությունը սահմանափակվի միայն Երևան քաղաքի վարչական սահմանների ընդգրկմամբ:

Հազարավոր մեր  հայրենակիցներ Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում  ստիպված են ինքնուրույն զբաղվել իրենց հողամասի, արոտավայրի, գյուղի, և ի վերջո Հայաստանի Հանրապետության սահմանները գծելով և պաշտպանելով: Բանը հասել է այնտեղ, որ շարքային գյուղացիներն են որոշում, թե որոնք են այն ռազմավարական բնագծերը, որոնք չպետք է հանձնել թշնամուն, և իրենք անձամբ են բանակցում ադրբեջանական բանակի հետ` պարտադրված լինելով իրականացնել  պետությանն ու իշխանությանը պատկանող հատուկ լիազորությունները:

Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներն իրավացիորեն հարց են տալիս. ո՞ւր են Հայաստանի կառավարությունը, տարածքային կառավարման և պաշտպանության նախարարությունները, որոնք ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, պետք է լինեն առաջին հերթին սահմանամերձ բնակավայրերի բնակչության կողքին։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը Փաշինյան Նիկոլից պահանջո՛ւմ է րոպե առաջ գծե՛լ Հայաստանի պետական սահմանը` սահմանամերձ համայնքների բնակիչներին միայնակ չթողնելով ադրբեջանական բանակի դեմ։

 

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»

կուսակցության  Նախագահ՝  Խաչիկ  Ասրյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22