«Հայոց Արծիվներ». շնորհավո՛ր ծնունդդ, սպարապե՛տ

05.03.2014 20:17
4334

Այսօր Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:

Մենք՝ «Հայոց Արծիվներս», անցյալ ժամանակով չենք ողջունում Ձեզ, սպարապե՛տ, որովհետեւ Դուք հաղթանակի բարձունքներից անդադար նայում եք մեզ եւ հպարտորեն հսկում Եռաբլուրում Ձեր շուրջը շարված տղաների անվտանգությունը, Դուք խոսում եք Ձեր անունով կոչված ռազմական ակադեմիայի լսարաններից, զորամասից, դպրոցներից ու փողոցներից, Ձեր իսկ նախաձեռնությամբ ստեղծված Երկրապահ կամավորականների միության հավաքներից:

Հրամանատար-զինվորիդ համար ազգը նպատակ էր, հայրենիքը՝ մահապարտի երդում: Դո՛ւք եք հաղթանակ տարած ժողովրդի աննահանջ պայքարի զավակը, հայոց ազգային բանակի մշակն ու սերմնացանը, 20-րդ դարավերջի մեր նոր փորձության երկաթյա կամքը, հայ ազգի դիմադրության անմերժելի ներկայությունը:

Միշտ էլ ժողովուրդը օրհասական պահերին առաջնորդի ոգով է օժտում իր ամենաազնիվ զավակին՝ համոզված լինելով, որ եթե գեհենի միջով էլ նա անցնելու լինի, չի դավաճանի իր քաջ նախնիներին:
Դուք ստացաք Ձեր ժողովրդի ամենամեծ պարգեւը՝ սպարապետի կոչումը:

Դուք զինվորն էիք Վարդան զորավարի, Անդրանիկ զորավարի, Նժդեհ սպարապետի, իսկ մենք՝ «Հայոց Արծիվներս», Ձե՛ր զինվորներն ենք: Անավարտ երազներիդ դրոշն ամուր է մեր ձեռքերում, քանզի պարտությունը՝ որպես պատմական հիշողություն, հակացուցված է հայերիս: Պատերազմի ամենօրյա վտանգը այսօր էլ Ձեզ հանգիստ չի տալիս: Ձեր աննկուն ոգին շրջում է հայոց սահմանների վրա՝ զգաստության կոչ անելով կրտսեր զինակիցների ու սպաների՝ չդառնալ թշնամու դիպուկահարի զոհ, ամեն վայրկյան զգոն լինել հող հայրենիի անխոցելիության համար, որովհետեւ նա է հայի վերջին հանգրվանը:

Մեր հզոր զենքը մեր ինքնապաշտպանությունն է:

Թշնամու գնդակն անգամ խնայեց հերոսիդ, սակայն ազգիդ տականքը՝ ոչ: Հավատացե՛ք, սպարապետ, նա միշտ սարսափելու է Ձեր բացակա ներկայությունից: 

Շնորհավոր ծնունդդ, սպարապե՛տ՝ հայոց ազգային հզոր բանակի հավատավոր սերմնացան:

«Հայոց Արծիվներ»
հայրենասիրական շարժման առաջնորդ՝
Խաչիկ Ասրյան


ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40