«Հայոց արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է

16.01.2026 11:38
662

Վերջին ժամանակահատվածում Երկիր մոլորակի տարբեր անկյուններում տեղի են ունենում աշխարհաքաղաքական և ազգակործան գործողություններ՝ հիմնականում մարդկությանը ստրկացնել և կործանել փորձող ԱՄՆ նախագահ, ազգային պատկանելիություն չունեցող, անհայրենիք Դոնալդ Թրամփի անմիջական նախաձեռնությամբ. այն Թրամփի, ում նախագահության ժամանակ՝ 2020 թվականին, տեղի ունեցավ 44-օրյա պատերազմ, ով աչք փակեց Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախը կործանելու և արցախահայության կյանքը դժոխքի վերածելու վրա, այն Թրամփի, ով ուղղակի ատում է անկախ և ինքնիշխան պետությունները, ում հարկավոր են ոչ թե դաշնակիցներ, այլ իր համար անձնական բիզնես գործարքներ, այն Թրամփի, ով արդարության և խաղաղության կեղծ պաշտպանի անվան տակ, իսկ իրականում, լինելով անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր, 24-ժամյա ռեժիմով և անընդհատ Երկիր մոլորակում կազմակերպում է նոր պատերազմներ, արյունալի նոր հեղափոխություններ ու նոր իշխանափոխություններ՝ իր արյունոտ բիզնես ցուցակի մեջ գտնվող անկախ և ինքնիշխան պետություններին ու նրանց ժողովուրդներին գայթակղելով, ենթարկեցնելով, այնուհետև՝ ոչնչացնելով (թարմ օրինակը՝ Վենեսուելան և նրա նախագահ Մադուրոն):

Վերջին 35 տարվա ընթացքում, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը, հարևան Իրանն իր բարեկամական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ օգնելու կայանալ և հզորանալ: Հիմա, երբ Հայաստանն ապրում է իր պատմության ամենավճռորոշ պահերից մեկը, Իրանը դարձյալ կանգնած է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքային դիրքերում: Սակայն բարեկամությունը չի կարող լինել միակողմանի: Ուստի, Հայաստանը ևս պետք է Իրանին ընդառաջ քայլեր անի՝ ամրապնդելու մեր բարեկամությունը:

Հաշվի առնելով, որ անցած տարվա վերջին՝ դեկտեմբերի 28-ից սկսած, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղիղ հանձնարարությամբ բարեկամ Իրանում տեղի են ունենում ամերիկաիսրայելական վարձկանների, հպատակների ղեկավարմամբ անհնազանդության հերթական միտինգներ՝ Իրանում իշխանափոխություն իրականացնելու նպատակով (Երկիր մոլորակի թիվ մեկ քաղաքական շոումեն, առևտրական Դոնալդ Թրա՛մփ, ծոծրակդ կտեսնես, բայց Իրանում իշխանափոխություն չես տեսնի), «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության և 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից «Հայոց արծիվներ» կամավորական քաջերի մարտական ջոկատի անունից դատապարտո՛ւմ ենք Դոնալդ Թրամփին և նրա դիկտատորական կործանիչ ծրագիրը՝ անկախ և ինքնիշխան Իրանի Իսլամական Հանրապետությունում հեղափոխություն և իշխանափոխություն կազմակերպելու համար և հայտնում մեր անվերապահ աջակցությունը Հայաստանի և հայ ժողովրդի իսկական բարեկամ, ռազմաքաղաքական և տնտեսական բնական դաշնակից Իրանի իշխանություններին և Իրանի ժողովրդին։

Միանշանա՛կ է, որ Հայաստանը պետք է իր ամուր և հաստատուն ձեռքը մեկնի բարեկամ Իրանին՝ միասին առաջ շարժվելու և հաղթահարելու ներկայի ու ապագայի բոլոր փորձությունները, համատեղ կառուցելու մեր երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների ապագան:

Խաչիկ Ասրյան

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,

«Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,

44-օրյա, Ապրիլյան և Արցախյան 1-ին պատերազմների կամավոր մասնակից,

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08