Հայոց խորհրդարանականները Սյունիքի արեւելյան սահմանագոտում

19.02.2023 11:18
1802

Փետրվարի 18-ին Գորիս էին ժամանել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ՝ Արսեն Թորոսյան, Վաղարշակ Հակոբյան, Դավիթ Դանիելյան, Նարեկ Գրիգորյան:

Այցելության նպատակն էր տեղում՝ անմիջաբար, ծանոթանալ Սյունիքի արեւելյան սահմանների պաշտպանական համակարգին, լսել սահմանապահ բնակավայրերի բնակիչների մտահոգությունները:

Սյունիքից ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ով նախաձեռնել էր պատգամավորների շրջայցը, նախօրեին հանդիպում էր ունեցել Հատուկ նշանակության բանակային կորպուսի նորանշանակ հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանի հետ, ծանոթացել սահմանամերձի օպերատիվ կացությանը եւ քննարկել պատգամավորների՝ առաջնագիծ մեկնելուն առնչվող հարցեր:

Նույն օրը պատգամավորն այցելել է «Զանգերի կենտրոն» ընկերություն:

2022-ի մայիսին հիմնադրված այդ ընկերությունը,  որ տեղաբաշխված է «Գորիս» հյուրանոցում, արդեն իսկ 28 աշխատատեղ ունի Գորիսում, 16-ը՝ Կապանում, 6-ը՝ Սիսիանում:

Ընկերության հիմնադիր Վախթանգ Հովսեփյանը ներկայացրեց առաջիկա ծրագրերը, մարզում նոր աշխատատեղեր հիմնելու իրենց մտադրությունը:

Մինչեւ սահմանամերձ մեկնելը Դավիթ Դանիելյանը եւ Նարեկ Գրիգորյանն այցելեցին Գորիսի պետական քոլեջ, հանդիպեցին կրթօջախի դասախոսական անձնակազմի հետ, ծանոթացան հաստատության գրեթե մեկդարյա փառավոր ուղուն, քննարկեցին ուսումնական հաստատության առջեւ ծառացած հիմնախնդիրները:

Այնուհետեւ խորհրդարանականները՝ ամբողջ կազմով, մեկնեցին Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն կից՝ Խնձորեսկի խաչմերուկի մերձակայքի շինհրապարակ, որտեղ գործարար Սենիկ Ջուլհակյանի նախաձեռնությամբ կառուցվում է արտադրական ու սպասարկման համալիր, որի շահագործման արդյունքում կստեղծվի մինչեւ 150 աշխատատեղ: Համալիրը, որի գործարկումն ակնկալվում է առաջիկա ամռանը, կդառնա նաեւ տարածաշրջանում արտադրվող գյուղմթերքների իրացման կենտրոն:

Ի դեպ, այդ վայրի հետ կապված ավանդազրույցներ կան՝ հին մատյաններից մեզ հասած, որ կհետաքրքրի նաեւ զբոսաշրջիկներին:

Խորհրդարանականների հաջորդ կանգառը Տեղ գյուղն էր, որտեղ էլ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ քննարկվել են խոշորացված համայնքի բնակավայրերի իրավիճակն եւ առկա խնդիրները, նաեւ դրանց լուծման ուղիները:

Տեղ համայնքն Ադրբեջանի հետ ունի 63 կմ սահման. պատահական չէ, որ բնակիչների գլխավոր մտահոգությունը կապված է անվտանգության համակարգի  հետ:

Պատգամավորական խմբի առաքելության հիմնական նպատակը, ինչպես նշեցինք, հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին, ինչպես եւ զինվորների սոցիալ-կենցաղային պայմաններին ծանոթանալն էր, ինչի համար էլ եղան առաջնագծի մի շարք դիրքերում:

Այդ ընթացքում պատգամավորները հանդիպումներ են ունեցել նաեւ համայնքի տարածքում գտնվող աշխարհազորային ջոկատների, ԵԿՄ ստորաբաժանումների հետ:

Վերջում պատգամավորները հանդիպումներ ունեցան համայնքի բնակիչների հետ եւ ունկնդիր եղան գյուղացիներին մտահոգող հարցերին:

Ազգային ժողովի պատգամավորներին ուղեկցում էր ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը:

Անշուշտ, գնահատելի է Ազգային ժողովի պատգամավորների այդ նախաձեռնությունը: Դա, ըստ էության, Սյունիքի իրավիճակին եւ սահմանամերձի մտահոգություններին ծանոթանալու, առկա խնդիրները երկրի ղեկավարությանը ներկայացնելու յուրօրինակ աշխատաձեւ է, ինչը, կարծում ենք շարունակական պետք է լինի եւ ունենա գործնական արդյունքներ:

Սահմանապահ գյուղերի բնակիչները հույս հայտնեցին, որ իրենց բարձրացրած հարցերը կընդհանրացվեն, եւ դրանց վրա կհրավիրվի հանրապետության պատկան մարմինների ուշադրությունը:

Հ.Գ.

Գորիսից մայրաքաղաք վերադառնալուց առաջ պատգամավոր Արսեն Թորոսյանը զրույց ունեցավ «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ:

Հարցազրույցի տեքստը (երեք մասից)՝ հաջորդաբար:

 

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30