Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը համալրվել են աղբյուրագիտական նշանակություն ունեցող բացառիկ նյութերով

04.06.2022 17:18
946

Արմատներով պոլսահայ բեռլինաբնակ Եդուարդ Ֆըչըճըեանը 2020 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին էր հանձնել Գերմանական արտաքին գործերի գրասենյակի արխիվից (ֆայլ 183 «Թուրքիա») 1910-1920 թվականների ժամանակահատվածին վերաբերող 36 միկրոֆիլմային ժապավեններ (43.000 փաստաթուղթ), որոնք աղբյուրագիտական նշանակություն ունեն Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելու համար: Դրանց կարևորությունը կայանում է նրանում, որ այդ փաստաթղթերը Օսմանյան կայսրության դաշնակից պետության՝ Գերմանիայի դիվանագիտական ու ռազմական գործիչների հաղորդումներն ու զեկուցագրերն են, որոնց ուսումնասիրությունն ու համադրությունը ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանության նախապես ծրագրված հանցագործություն էր: Օրեր առաջ պարոն Եդուարդ Ֆըչըճըեանը ՀՑԹԻ-ին հանձնեց նաև այդ փաստաթղթերի թվայնացված տարբերակները, ինչն էլ ավելի կդյուրացնի հետազոտողների՝ դրանք ուսումնասիրելու գործը, տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

Ի նշան երախտագիտության՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ս.թ. մայիսի 31-ին Եդուարդ Ֆըչըճըեանին պարգևատրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալով: Հուշամեդալի հանձնման արարողությանը ներկա էին աշխարհագրագետ-քարտեզագիր Ռուբեն Գալչյանը, գերմանաբնակ բժիշկ, Գերմանիայի հայ համայնքի ակտիվ անդամներից Շահեն Զեյթունցյանը, պ.գ.դ. Աշոտ Հայրունին, ՀՑԹԻ աշխատակիցներ: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանն իր խոսքում շեշտեց նվիրաբերված նյութերի կարևորությունը: Ներկաներին իր խոսքը հղեց նաև Եդուարդ Ֆըչըճըեանը:

Եդուարդ Ֆըչըչըեանը ծնունդով Պոլսից է: 19 տարեկանից տեղափոխվել է և բնակվում է Բեռլինում: 1970-80-ական թթ. Շահեն Զեյթունցյանի հետ ակտիվորեն մասնակցել է Գերմանիայի հայ համայնքի կողմից կազմակերպվող ապրիլքսանչորսյան ցույցերին ու երթերին: Այդ տարիներին ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության մասին գերմանական մամուլի անդրադարձ և առանձին գրքի տեսքով գերմաներեն լույս է ընծայել: Ծանոթ է եղել Վոլֆգանգ Գուստին, որը հենց ուսումնասիրել է գերմանական արխիվները և գրել «Հայոց ցեղասպանությունը. ապացույցներ Գերմանիայի արտգործնախարարության արխիվից, 1915-1916թթ.» գիրքը:

Պարոն Ֆըչըճըեանը նշեց, որ ցեղասպանության թեման իր համար անչափ կարևոր է, քանի որ իրեն դաստիարակած ցեղասպանությունից մազապուրծ երզնկացի տատը Հայոց ցեղասպանության լուռ վկան է եղել:

armdaily.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24