Հայոց ցեղասպանության տարելիցի «Հիշում ենք և պահանջում» կարգախոսը չի փոխվելու

21.04.2020 18:33
1487

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նույնպես «Հիշում ենք և պահանջում» կարգախոսը չի փոխվելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, արդյոք հնարավոր է, որ «Հիշում ենք և պահանջում» կարգախոսի «պահանջում» հատվածը հանվի։

«Մեր աշխատանքային խմբով ամենօրյա ռեժիմով քննարկումներ ենք կազմակերպում միջոցառման կազմակերպչական և բովանդակային աշխատանքների վերաբերյալ։ Քննարկում է տեղի ունեցել նաև կարգախոսի հետ կապված։ Որոշում է կայացվել, որ կարգախոսը չփոխվի առնվազն այս պահին՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը։ Կարծում ենք, որ նման փոփոխության համար ավելի առանցքային և խորը քննարկումներ պետք է լինեն», - ասաց նա։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ սա համահայկական կարգախոս է, ընդունվել է համահայկական հռչակարգի միջոցով, և դրա փոփոխման շուրջ որոշումը ևս պիտի լինի նույն ձևաչափի շրջանակներում։

Լիլիթ Դեմուրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40