Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը. Մարկ Քարնի

25.04.2025 12:46
522

Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը: Այս մասին ապրիլքսանչորսյան ուղերձում ասել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին:

«1,5 միլիոն հայ է սպանվել Օսմանյան կայսրության կողմից սիստեմատիկորեն ծրագրված և իրականացված այս անիմաստ վայրագությունների ժամանակ: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին մենք ոգեկոչում ենք նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը և անդրադառնում նրանց պատմություններին, որպեսզի նրանք երբեք չմոռացվեն: Չնայած անցել է 110 տարի, դրա հեղինակները շարունակում են ակտիվ ժխտել ցեղասպանությունը: Հայ ժողովուրդը շարունակում է բախվել հալածանքների և ճնշումների: Վերջերս դրա ողբերգական օրինակն էր ավելի քան 120,000 բնիկ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից 2023-ի սեպտեմբերին, ինչը տեղի է ունեցել մի քանի ամիս տևած ապօրինի շրջափակումից հետո, որը նրանց զրկեց մարդկային ամենատարրական իրավունքներից:

Հիշատակի այս կարևոր օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացան և պարտավորվում ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի հանդուրժող Կանադա՝ զերծ խտրականությունից և ատելությունից», — ասել է նա:

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24