Հայրենական մեծ պատերազմում Վերիշեն (Հին Գորիս) գյուղից զոհված մարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիր

27.02.2025 11:47
860

Հիմնական կոմպոզիցիաները.

> Պղնձաքար լեռանը թիկնած ժայռաբեկորից վեր է խոյանում երեք պատերազմների (Սարդարապատ, Ֆիննական, Մեծ Հայրենական) հաղթանակները խորհրդանշող եռաթև և եռագագաթ քանդակազարդ հուշասյուն:

> Հուշասյան հետնամասում երկկողմանի մուտքերով դամբարանն է (Հյուսիսային պատին, կերամիկական սալիկների վրա՝ զոհվածների լուսանկարներն են, բազալտե հարթության վրա փորագրված է նրանց անունները: 2024 թ. դամբարանի հարավային պատին տեղադրվել է նաև 44 – օրյա պատերազմում նահատակված վերիշենցի 4 մարտիկների լուսանկարները, անունները):

> Դամբարանի մուտքերի պահապանները մոտ 2 մետր երկարությամբ բազալտե առյուծներ են:

> Հուշասյան կամարակապ թևերի տակ՝ զոհվածների անմահությունը խորհրդանշող ցայտաղբյուրն է:

> Ժառաբեկորի վրա հարթաքանդակ է՝  գթության քույրը տանում է վիրավոր զինվորին:     

> Ժայռի տակ՝ արցունքի լիճն է՝ ողջ լայնությամբ անաղմուկ հոսող ջրի կամարով:

> Հուշահամալիրի կոմպոզիցիաները իրար կապում են ժայռի երկու կողերով ձգվող բազալտե կածան-աստիճանները:

Նախագծի հեղինակ՝ ճարտարապետ Բաղդասար Արզումանյան (ՀՍՍՀ վաստակավոր շինարար՝ 1966 թ.), քանդակագործ՝ Աշոտ Դադունց (ժողովրդական վարպետ, Վերիշեն)ՙ, կառուցող վարպետներ՝ Աշոտ Դադունց, Գուշա Մաշուրյան, Վազգեն Մեժլումյան, Գառնիկ Զադայան (Վերիշեն):

Հուշահամալիրը կառուցվել է 1974-1977 թվականներին՝ վերիշենցիներից հանգանակած գումարների, ինչպես նաև՝ դպրոցականների հավաքած մետաղի ջարդոնից և շշերից գոյացած միջոցների հաշվին:

Բացումը տեղի է ունեցել 1977 թ. մայիսի 9-ին:

Գագիկ Հայրումյան

 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01