Հայրենիքի համար արյուն թափողները հերոսներ են ու նահատակներ. Արամ Ա կաթողիկոս

22.11.2020 20:08
1355

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկով այսօր` նոյմեբերի 22-ին, արցախյան պատերազմի զոհերի հիշատակի օր է նշվել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարան, պատարագ է մատուցվել Անթիլիասի մայրավանքում:

«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՀԱՄԱՐ ԱՐԻՒՆ ԹԱՓՈՂՆԵՐԸ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ ՈՒ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ»

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք նախագահ Արմէն Սարգսեան հեռախօսազրոյց ունեցած էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին հետ եւ առաջարկած, որ 22 Նոյեմբերը յայտարարուի արցախեան ազատամարտի ընթացքին հայրենիքի պաշտպանութեան համար նահատակուած հերոսներու յիշատակի օր եւ այդ իմաստով հայկական բոլոր եկեղեցիներէն ներս կատարուի հոգեհանգստեան արարողութիւն։

Արդարեւ, Կիրակի, 22 Նոյեմբեր 2020-ին, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի աւարտին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ Արցախի բոլոր հերոս նահատակներու հոգիներուն համար։

Կաթողիկոսարանի Տեղեկատուական Բաժանմունքը դիմեց Նորին Սրբութեան, որպէսզի այս առիթով ան փոխանցէ իր մտածումները մեր ժողովուրդի զաւակներուն։ Հայրապետը ըսաւ.- «Հայրենիքին համար արիւն թափողները նահատակներ են, որոնք կը դառնան յաւերժական ներկայութիւն ու պատգամ ժողովուրդի կեանքէն ներս»։

Ապա, շարունակելով իր խօսքը՝ Նորին Սրբութիւնը ըսաւ.- «Այսօր մեր բոլոր եկեղեցիներէն ներս աղօթեցինք մեր հերոս զինուորներու հոգիներուն համար, որոնք իրենց արիւնը թափեցին հայրենիքի պաշտպանութեան սրբազան ճանապարհին վրայ։ Հայրենիքի պաշտպանութիւնը իւրաքանչիւր հայուն նուիրական պարտքն է ու պատիւը եւ հայրենիքին պաշտպանութեան համար իր անձը ընծայաբերողը նահատակ է ու հերոս։ Ազգերը մեծ են ոչ թէ իրենց քանակով, այլ իրենց հերոսներով ու անմահներով, որոնք իրենց արեան վկայութեամբ ազգերը վեր կը պահեն ժամանակի ժանգէն ու գերեզմանէն եւ զանոնք կը շաղախեն անմահութեամբ։ Այսպէ՛ս եղաւ մեր փոքր ածուն։ Պատմութեան խաւարին մէջ ան մնաց լուսապայծառ՝ շնորհիւ իր հերոսներուն։ Հերոսները ազգերու խաւար երկինքը պայծառացնող աստղեր են, որոնցմէ ճառագայթող լոյսով ազգերը կը քալեն դէպի լուսաշող ապագայ։

Իր խօսքի աւարտին, Նորին Սրբութիւնը լուսարձակի տակ առնելով մեր ազգին ալեկոծ, սակայն յաղթանակներով լեցուն պատմութիւնը, ըսաւ.- «Այսպէ՛ս եղան մեր հերոսներն ու անմահները վէրքով ու հալածանքով լի հայոց դարաւոր պատմութեան ընթացքին։ Այսպէ՛ս պիտի ըլլան նաեւ Արցախի սրբազան հողին վրայ յանուն հայրենիքի կռուած ու նահատակուած մեր հերոս զինուորները։ Մեր ազգը իր հերոսներու հաւատքով ու քաջութեամբ յաղթական է, իր հերոսներով հզօր է, իր հերոսներով անմահ է. մեր ազգը նոյնիսկ ժամանակաւոր պարտութիւնը պիտի վերածէ մնայուն յաղթանակի»։

Կ՚ուզենք յայտնել, որ հետեւելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի կոչին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան աշխարհասփիւռ բոլոր թեմերու եկեղեցիներուն մէջ եւս կատարուեցաւ հոգեհանգստեան արարողութիւն»։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40