ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

19.08.2015 13:29
2397

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղը հայտարարում է բակալավրի կրթական ծրագրով 2015-2016 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն հետեւյալ մասնագիտություններով`

Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում (լեռնամետալուրգիական ճյուղում) (360000), Տեղեկատվական տեխնոլոգիաներ (360000), Օգտակար հանածոների հետախուզում եւ մշակում (312000), Մետալուրգիա եւ նյութագիտություն (312000), Փոխադրումների եւ ճանապարհային երթևեկության կազմակերպում եւ կառավարում (312000), Շինարարություն, շինարարական իրերի եւ կառուցվածքների արտադրություն (312000):

Մասնաճյուղ վճարովի մրցութային հիմունքներով հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:

Դիմորդներին տրվող արտոնությունները.

ա) Նշված կարգավիճակ ունեցող դիմորդները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են օրենքներով սահմանված ուսման վարձի լրիվ փոխհատուցման (անվճար) իրավունքից՝

. 1-ին ու 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, համաձայն բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված եզրակացության.

. առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաները:

բ) Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս, ընդունվում են ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս, ըստ մասնագիտությունների նախարարության կողմից հաստատված տեղերի:

Փաստաթղթերի ընդունումը.

Դիմորդը ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողովին ներկայացնում է.

1) դիմում,

2) միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական եւ մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթղթի բնօրինակը,

3) 6 լուսանկար (3x4 չափսի),

4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),

5) փաuտաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մաuին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաuտաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաuտաթղթերում տարկետման իրավունք տվող համապատաuխան նշման առկայության դեպքում, իuկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում uտացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

6) զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,

7) ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին եւ 2-րդ խմբի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի (մինչեւ 23 տարեկան) մնացած լինելու մասին),

8) միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմները,

9) «Ֆիզիկա» եւ «Մաթեմատիկա» առարկաների ուժի մեջ գտնվող միասնական քննությունների վկայագիր,

10) տվյալ մասնագիտությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից:

Փաստաթղթերը հանձնելիս դիմորդը վճարում է 1500 դրամ փաստաթղթերի ընդունման եւ ձևակերպման համար: Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից՝ քննության համար վճարված գումարը չի վերադարձվում:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչեւ 2015թ. սեպտեմբերի 20-ը՝ յուրաքանչյուր օր (բացի կիրակի) ժամը 10:00-ից մինչեւ 17:00-ն:

ք. Կապան, Բաղաբերդ 28

Հեռ.՝ (0285) 5-34-61, (0285) 5-46-80, 094708019

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40