Հայտարարություն. Կապանի թիվ 6 հիմնական դպրոց

07.11.2023 14:50
2111

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի   քիմիայի  (2 ժամ),  կենսաբանության (10 ժամ), բնագիտության (4 ժամ), բնության (2 ժամ), ՆԶՊ (5 ժամ), ուսուցիչների   թափուր տեղերի համար։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՄՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։

 Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

- Դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,

- Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ/դիպլոմ

-  Անձը հաստատող փաստաթուղթ,

- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

-  Ինքնակենսագրություն (Ձև 5),

- Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

- Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

- Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը վերցնել և համալրել դրանք։

 Փաստաթղթերն ընդունվում են 2023թ նոյեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից 14։00-ը բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից։

Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը 10։00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում․ հասցեն՝ ք․ Կապան Մ․ Հարությունյան փ․ 5-Ա

Տեղեկությունների համար զանգահարել 077782955 կամ 028553783։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08