«Հրապարակ»․ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունել

04.07.2026 13:00
1032

Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանը, որը 2025 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հենց նույն ամսում իր ամուսնուն աշխատանքի է տեղավորել քոլեջում` որպես վարորդ:

Քանի որ քոլեջում դեմ են եղել նրա նշանակմանը, խոշորացույցի տակ են առել բոլոր քայլերն ու որոշումները, եւ աշխատողներն ասում են, որ Կոլյանի ամուսինն այդ ամսին աշխատանքի չի գնացել, սակայն Ամանորի նախաշեմին աշխատավարձի հետ միասին իրենց հետ նաեւ պարգեւավճար է ստացել: Նաեւ պատմում են, որ տնօրենը, առանց կառավարման խորհրդի որոշման, իր աշխատավարձը բարձրացրել է՝ 570 հազար դրամ է ստանում: Նրա մայրը՝ Միրզոյան Ալվարդը, որը 78 տարեկան է եւ երկար տարիներ աշխատել է քոլեջում, աղջկա նշանակվելուց հետո այլ աշխատանք էլ է կատարել, եւ այդ հաստիքի աշխատավարձն էլ է գումարվել հիմնական աշխատավարձին: Քոլեջին պատկանող ծառայողական «Նիվա» ավտոմեքենան տնօրենը չի օգտագործել, ուղղակի քոլեջի կողմից ձեռք բերված բենզինով իր մեքենան է լիցքավորել եւ օգտվել դրանից:

Մենք Արմինե Կոլյանին հարցրինք՝ իսկապե՞ս Ձեր մայրը եւ ամուսինը քոլեջում են աշխատում։ «Այո, մայրս ագրոնոմ է, 50 տարի է արդեն, որ աշխատում է քոլեջում, դասախոս է: Ամուսինս իմ վարորդն է: Երբ ես նշանակվեցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այդ ժամանակ էլ ամուսինս եղավ իմ վարորդը: Մենք այնպիսի տեղ ենք ապրում, փոքր քաղաքում ենք ապրում, անընդհատ ուրիշ տղամարդու կողքին նստել, միգուցե մի քիչ հետամնաց բան եմ ասում, բայց ավելորդ խոսակցություններ որպեսզի չլինեն, որպեսզի ես ավելի ազատ լինեմ, երբ ուզեմ, որտեղ ուզեմ գնալ աշխատանքային այցով, միասին գնանք»:

Ծառայողական մեքենայո՞վ եք գնում։ «Քոլեջն ունի մեքենա, այդ մեքենան անսարք է, գտնվում է տեխնիկական սպասարկման կենտրոնում: Այս պահին օգտագործում եմ իմ մեքենան»: Ձեր մեքենան Ձեր աշխատավարձի՞ց եք լիցքավորում։ «Այո, այո»: Ասում են, որ քոլեջի բյուջեից գնումներ են կատարվում, այդ թվում՝ նաեւ բենզին է գնվում, ինչո՞ւ չեք օգտվում այդ բենզինից։ «Երբ «Նիվան» կցված էր քոլեջին, մենք լիցքավորել ենք պետության հաշվին, երբ անսարք եղավ, սկսեցի վարել իմ մեքենան: Մի խնդիր կա այդ մեքենայի հետ, որ չեն կարողանում լուծել: Մենք նաեւ ունենք «Գազել» մեքենա, որը եւս բենզինով է, ամեն օր այդ մեքենան ուսանողներին տանում է գյուղեր՝ պրակտիկաների»: Վերջում խնդրեցինք Արմինե Կոլյանին՝ մեզ տրամադրել տնօրեն աշխատելու հավաստագրի պատճենը: Պարզվեց՝ հավաստագիրը տրվել է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին, իսկ դեկտեմբերի 2-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նրան նշանակել է տնօրենի ԺՊ: Քոլեջի աշխատողները պնդում են, որ Արմինե Կոլյանն իր նշանակումից հետո` 6 ամսվա ընթացքում 1200 լիտր բենզին է օգտագործել, իսկ քոլեջին պատկանող մեքենան մեկ ամսից ավելի սարքին վիճակում է` սպասարկման կենտրոնում:

hraparak.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25