Բաժնեմասը կառավարվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից. Տնտեսագետը՝ ԶՊՄԿ-ի 25 % բաժնեմասի կառավարումը վարչապետի աշխատակազմին հանձնելու մասին

06.10.2021 17:36
1342

«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 60,0000946% բաժնետոմսերի սեփականատեր, ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող ընկերության 25 տոկոսը: Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության , պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել Բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

«Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021թ. սեպտեմբերի 30-ին ձեռք էր բերել ԶՊՄԿ-ի 60%-ը։ Որպես այս գործարքի պաշտոնական պարզաբանում, կարող ենք հիմք ընդունել ընկերության տնօրենի պարզաբանումը, ըստ որի հանքարդյունաբերության ոլորտում մեծապես կարևորվում է կառավարության հետ մշտական համագործակցությունը և ըստ այդմ էլ այս բաժնետոմսերի փաթեթը փոխանցելիս ակնկալում են, որ Հայաստանի կառավարությունը առնվազն երկու տասնամյակի համար այդ ոլորտի զարգացման պլանը կերաշխավորի և ընկերությունը ավելի քան 2 միլիարդ դոլար է պատրաստվում ներդնել ոլորտի զարգացման ու վերազինման գործում: ArmDaily.am-ի հետ զրույցում այսպես պարզաբանեց կառավարման փորձագետ, տնտեսագետ Կարեն Սարգսյանը:

«Պաշտոնական հաղորդագրությունում նշվել է նաև, որ բաժնեմասի կառավարումը փոխանցվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին և այս մասով պետք է նշեմ, որ նման գործառույթ աշխատակազմին վերապահելն այդքան էլ նպատակահարմար չէ։ Պետական բաժնեմասը կառավարվում է համապատասխան լիազորված մարմնի կողմից, որը Հայաստանում հանդիսանում է Պետական գույքի կառավարման կոմիտեն։ Եվ առհասարակ, աշխարհի երկրների փորձը հենց դա է վկայում։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում Գազպրոմ, Ռոսնեֆտ և այլ խոշոր ընկերությունների պետական բաժնեմասերը կառավարվում են Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության կողմից։ Ուստի, նպատակահարմար կլինի որպեսզի բաժնեմասի կառավարումն իրականացվի այս մարմնի կողմից, ինչպես դա տեղի է ունենում այլ երկրներում»:

Հարցին, թե ինչպես է տեղի ունենում պետական բաժնեմասի կառավարումը՝ Սարգսյանը պատասխանեց. «Կառավարության լիազոր ներկայացուցիչը ընդգրկվում է ընկերության կառավարման խորհրդի կազմում և փաստացի մասնակցում կառավարման գործառույթների իրականացմանը»։

Թե ինչ օգուտ կարող է ունենալ մեր երկիրն ու տնտեսությունն այս գործարքից՝ Սարգսյանը պատասխանեց, որ հանքարդյունաբերությունը շահութաբերություն ապահովող ոլորտ է և պետական մասնակցության շնորհիվ, պետությունը՝ բացի գանձվող հարկերից ՝ որպես նշանակալի մասնակցությամբ բաժնետեր նաև շահաբաժինների տեսքով մուտքեր կապահովի պետական բյուջե։

«Սա նաև պետություն-մասնավոր հատված գործակցության լավ օրինակ կհանդիսանա, ինչը կարող է շարունակական լինել և գործարկվել նաև այլ ոլորտներում։ Ավելին՝ պետական մասնակցությունը կնպաստի նաև այդ ընկերության կառավարման թափանցիկության և արդյունավետության մակարդակի բարձրացմանը, ինչը կարևոր է հատկապես նման մեծ համակարգաստեղծ կազմակերպությունների դեպքում»։

Տնտեսագետի խոսքով՝ առհասարակ շուկայական տնտեսակարգը չի ենթադրում, որ պետությունը չպետք է մասնակցի տնտեսական հարաբերություններին։ Իրականում կարգավորիչ և վերահսկողական գործառույթների իրականացումից բացի, տնտեսության պետական կարգավորման շրջանակներում պետությունը կարող է հանդես գալ որպես խոշոր համակարգաստեղծ ձեռնարկությունների համասեփականատեր։

«Փաստացի, բացի մասնավոր հատվածից, տնտեսության մեջ առկա է նաև պետական հատված, որը կառավարվում է պետության կողմից։ Պետական հատվածի մեջ ներառվում են պետության տիրապետության տակ գտնվող բոլոր ռեսուրսները, այն հաստատությունները, որոնց միջոցով իրականացվում է տնտեսության պետական կարգավորումը կառավարչական, առողջապահական, կրթական, պաշտպանական ոլորտներում և պետական ձեռնարկություններում։

Ավելին՝ պետք է նշել, որ պետությունը խոշոր տնտեսվարող է հանդիսանում ոչ միայն անցումային տնտեսությամբ հետխորհրդային երկրներում, այլ նաև զարգացած շուկայական տնտեսությամբ երկրներում։ Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ՏՀԶԿ (OECD)-ի կողմից կատարված հետազոտության արդյունքների՝ կազմակերպությանն անդամակցող երկրներում, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 59%-ը, գործում են 2 հազարից ավել պետական կազմակերպություններ, որոնց համախառն կապիտալը կազմում է շուրջ 2 տրիլիոն դոլար և դրանցում ներգրավված են ավելի քան 6 մլրդ աշխատողներ։ Ամենամեծ պետական հատվածը ՏՀԶԿ երկրների շարքում գործում է Հարավային Կորեայում՝ 180 մլրդ դոլար, այնուհետ Ֆրանսիայում՝ 160 մլրդ դոլար և Նորվեգիայում՝ 131 մլրդ դոլար։ Պետական հատվածում զբաղվածների թվաքանակով առաջատար են Մեծ Բրիտանիան՝ 378 հազար մարդ և Իտալիան՝289 հազար մարդ։

Ավելին՝ Forbes-ի կողմից ամենամյա հրապարակվում է Forbes Global 2000 վարկանիշը, որում ներկայացվում են աշխարհի 2 հազար խոշորագույն կորպորացիաները։ Վերջիններս ապահովում են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 51%-ը և դրանց ցանկում առկա են 204 պետական կազմակերպություններ աշխարհի 37 երկրներից։ Մասնավորապես, Չինաստանը ներկայացնում է 70 ընկերություն, Հնդկաստանը՝30, Ռուսաստանը ԵՎ ԱՄԷ-ն՝ 9-ական և Մալազիան՝ 8։ Նշված վարկանիշում ընդգրկված պետական կազմակերպությունների ընդհանուր շրջանառությունը կազմում է ավելի քան $ 4 տրիլիոն դոլար, ինչը մոտավորապես հավասարազոր է Գերմանիայի ՀՆԱ-ի ծավալին և կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 5%-ը։

Ճյուղային կտրվածքով առավել շատ պետական մասնակցությունն առկա է էներգամատակարարման, գազասպասարկման, հանքարդյունաբերության ոլորտների կազմակերպությունների կապիտալում, ինչպես նաև ֆինանսական ինստիտուտներում և տրանսպորտային ձեռնարկություններում»։

 

Անդրադառնալով հարցին, թե պետությունը կարո՞ղ է բաժնեմաս ունենալ տնտեսություն իրականացնող կազմակերպությունում՝ մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկների՝ Ռուսաստանում պետական հատվածը կազմում է տնտեսության 33%-ը, իսկ ըստ Moody’s-ի գնահատման՝ 50%։ Մասնավորապես Գազպրոմ և Ռոսնեֆտ ընկերություններում ՌԴ կառավարության բաժնեմասը հասնում է մինչև 50 տոկոս և ավել։ Ինչպես տեսնում ենք, պետությունները բավական ակտիվ կերպով մասնակցում են տնտեսական հարաբերություններում նույնիսկ ազատ շուկայական տնտեսության պայմաններում և կարծում եմ, սա բավական համոզիչ կերպով կարող է հիմնավորել, թե արդյոք պետությունը կարող է բաժնեմաս ունենալ տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունում»։

Իզաբելա Սուլթանյան

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38