Հայտարարություն մրցույթի մասին

23.01.2019 19:25
1234

Հայտարարություն մրցույթի մասին

Մրցույթի համարը 04/19

 

Պատվիրատուն` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն, որը գտնվում է քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, հայտարարում է Մրցույթ։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի կարիքների համար ներկերի և լուծիչների ձեռքբերման գնման պայմանագիր (այսուհետեւ` պայմանագիր):

Ապրանքների մատակարարումն անհրաժեշտ է իրականացնել պայմանագրի երկկողմանի կնքման պահից 30 օրացուցային օրվա ընթացքում: Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի մրցույթին մասնակցելու հավասար իրավունք, բացառությամբ «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի մատակարարների/կապալառուների եւ երրորդ կողմի աշխատանքներ (ծառայություններ մատուցողի) կատարողի ներգրավման քաղաքականության պահանջների: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող` Տեխնիկական առաջարկ, Մասնագիտական փորձառություն, Ֆինանսական միջոցներ, Աշխատանքային ռեսուրսներ: Ընտրված մասնակիցը որոշվում է սահմանված պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։ Պայմանագրի համար վճարումը կիրականացվի Կատարողին առաջարկվող պայմանագրի նախագծում սահմանված կարգով: Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչեւ սույն մրցույթի հայտերի (տեխնիկական առաջարկ) բացման նիստը։ Ընդ որում, փաստաթղթային ձեւով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձեւով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։ Էլեկտրոնային ձեւով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձեւով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։ Մրցույթի առաջարկները (տեխնիկական) անհրաժեշտ է ներկայացնել քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեով, փաստաթղթային ձեւով մինչեւ 2019թ փետրվարի 11-ը, ժամը 10:00, եւ դրանք պետք է կազմված լինեն հայերեն։ Տեխնիկական առաջարկն ուսումնասիրելուց եւ հաստատելուց հետո Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է հրավեր գնային առաջարկները ներկայացնելու համար: Հայտերի (տեխնիկական առաջարկների) բացումը տեղի կունենա քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, 2019թ. փետրվարի 11-ին ժամը 10:00-ին։ Մասնակիցների Տեխնիկական փորձի, Անձնակազմի, Նույնանման պայմանագրերի իրականացման փորձի, վերաբերյալ պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար մասնակիցները հայտով (տեխնիկական առաջարկ) պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների գծով մասնագետ Ա. Նիկոլայանին։

Հեռախոս` 0284 50022

Էլ. փոստ [email protected]

Պատվիրատու` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34